«Ես Երևանում եմ և երբեք մտադրություն չեմ ունեցել լքել հայրենիքս». Տարոն Մարգարյան
Քաղաքական
«Լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ես ընտանիքիս հետ գտնվում եմ Երևանում, ավելին՝ երբեք չեմ մտածել հայրենիքս լքելու մասին: Ինչ-որ մեկը պարզապես ցանկացել է ապատեղեկատվություն տարածել»,- ասել է Տարոն Մարգարյանը:
ArmDay.am-ը կապ է հաստատել Տարոն Մարգարյանի հետ, ով հերքել է տարածված լուրերը:
Հիշեցնենք, այսօր «Հրապարակ» թերթը գրել էր, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը լքել է Հայաստանը և ընտանիքով բնակություն հաստատել Մոսկվայում: Նրա զավակները սովորում են Մոսկվայի տարբեր ուսումնական հաստատություններում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել