Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) 

Ահազանգում են ճարտարապետները. Ազնավուրի կեցավայրը, առանց հեղինակի համաձայնության, կամայական փոփոխության է ենթարկվել

Հասարակություն

ՀՀ  վաստակավոր   ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը, ՀՀ  վաստակավոր   ճարտարապետ   Հովհաննես Մութաֆյանը և ՀՀ  վաստակավոր   ճարտարապետ  Լևոն Վարդանյանը նամակով դիմել են  Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ  Մկրտիչ Մինասյանին և Հայաստանի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին՝ կոչ անելով և  պահանջելով հարգել պրոֆեսիոնալ էթիկայի և հեղինակային իրավունքի նորմերը՝ թույլ չտալով խեղաթյուրել կառույցների ճարտարապետական դիմագիծը։ Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ։

Մեծարգո պարոնայք

Օրեր առաջ Երևանի Ազնավուրի կեցավայրում Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների մասնակցությամբ հանրությանը ներկայացվեց նշված կենտրոնի «վերակառուցման» մի նախագիծ, որը երբևէ Հայաստանի որևէ իրավասու ատյանում չի քննարկվել և չի համաձայնեցվել:

Նախագծի հեղինակ որպես՝ ներկայացվեց ֆրանսահայ ճարտարապետ Արիս Ադամյանը:

Խիստ մտահոգիչ էր այն հանգամանքը, որ նշված միջոցառմանը հրաժարվել էր իր մասնակցությունը բերել կառույցի նախագծի հեղինակը` ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որը,  ինչպես պարզվում է,  հեղինակային իրավունքի ուժով չէր տվել իր համաձայնությունը կառույցի նման վերաձևումների  համար:

Հայ ճարտարապետների ստեղծագործություններն արտերկրյա կառուցապատողների կողմից կամայական ձևախեղելու  այս անընդունելի երևույթը, ցավոք, մեր ժամանակներում սովորական է դառնում՝ հաշվի առնելով  նախորդ տարիների բազմաթիվ նմանատիպ օրինակները:

Կոպտորեն խախտվում են պրոֆեսիոնալ էթիկայի և հեղինակային իրավունքի նորմերը, խեղաթյուրվում է  կառույցների ճարտարապետական դիմագիծը:

Վերջերս  ՀՀ կառավարության և  ՀՀ ճարտարապետների միության  համատեղ ջանքերով ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որի հիման վրա ստեղծվեց ՀՀ Ճարտարապետների պալատը` նպատակ ունենալով, ի թիվս այլ գործառույթների, նաև պաշտպանելու ՀՀ ճարտարապետների՝ Հայաստանում ստեղծագործելու իրավունքները:

Օրենքը նախատեսում է նաև արտերկրի ճարտարապետների՝ Հայաստանում գործելու իրավունք ձեռք բերելու`  համապատասխան  արտոնագիր ստանալու գործընթաց:

Ճարտարապետների էթիկայի նորմերը միջազգային բնույթ ունեն և պարտադիր են բոլոր երկրների ճարտարապետների համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազնավուրի կեցավայրի՝ առանց հեղինակի համաձայնության, կամայական փոփոխությունը շատ վատ նախադեպ  կարող է  դառնալ մեզանից  յուրաքանչյուրի    ճարտարապետական      ստեղծագործությունների    ապագայի համար,  սույնով ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ  վերը նշված   օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկել Երևանում հերթական ինքնատիպ կառույցի հերթական զոհաբերումը  թույլ չտալու համար:

Կոչ ենք անում արտերկրյա  գործընկերներին հարգանք ցուցաբերել  մեր երկրում, մեր ստեղծագործական մոտեցումների հանդեպ: Մենք ողջունում ենք սփյուռքահայ  գործընկերների մասնակցությունը Հայաստանի շինարարական գործընթացներին, նրանց միջոցով  արտերկրի առաջավոր փորձի կիրառումը, բայց միայն  այն դեպքում,  երբ դա տեղի  է ունենում պրոֆեսիոնալ համերաշխության և փոխադարձ հարգանքի  մթնոլորտում, այլ  ոչ՝ ի հաշիվ  մեր մասնագիտական արժանապատվության ոտնահարման:

ՀՀ  վաստակավոր   ճարտարապետ Աշոտ Ալեքսանյան

ՀՀ  վաստակավոր   ճարտարապետ   Հովհաննես Մութաֆյան

ՀՀ  վաստակավոր   ճարտարապետ  Լևոն Վարդանյան

 19.10.2018թ.

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերը
Ամենադիտված