Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Նիկոլ Փաշինյանը դժվար է պատկերացնում ԼՂ հարցի կարգավորումն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման և հստակեցման

Արտաքին Քաղաքական

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիրների հետ հանդիպմանն անդրադարձել է արցախյան հիմնախնդրի  կարգավորմանը:  Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ շատ հաճախ միջազգային հանրության ներկայացուցիչները տարբեր բանակցությունների ժամանակ հարց են տալիս՝ Հայաստանը պատրա՞ստ է փոխզիջումների: «Այդ հարցին սովորաբար ես հետևյալ պատասխանն եմ տալիս՝ իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է փոխզիջումների: Ես չեմ համարում, որ Հայաստանն առաջինը պետք է պատասխանի այդ հարցին: Չգիտես ինչու հենց իմ՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո ես զգում եմ, որ այդպիսի տրամաբանություն կա, որ չգիտեմ ով և որտեղ որոշել է, որ այդ հարցին առաջինը Հայաստանը պետք է պատասխանի: Հայաստանը չպետք է առաջինը պատասխանի այդ հարցին: Պատասխանը առնվազն պետք է լինի սինխրոնացված: Իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է փոխզիջումների: Սա մի հարց է, որի պատասխանը պետք է ձևակերպվի սինխրոն: Ես ասել եմ, որ մենք ցանկացած իրավիճակում լինելու ենք համարժեք: Շատ կարևոր է իրավիճակին լինել համարժեք, և Հայաստանի կառավարությունը համարժեքության զգացումը երբեք չպիտի կորցնի»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով հիմնախնդրի կարգավորման շրջանակին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դժվար է պատկերացնում հարցի կարգավորումն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման և հստակեցման: «Սա նաև մի իրողություն է, որ մենք մեր բոլոր ելույթներում ընդգծում ենք, որ Արցախի կարգավիճակն ու անվտանգությունն ունի անկյունաքարային նշանակություն կարգավորման համար»,- ընդգծել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Խոսելով հիմնախնդրի կարգավորման մեթոդաբանության մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մեր իրականության մեջ կա մի տարօրինակ ընկալում, որը երբեմն չենք նկատում: «Մեր մամուլում, քաղաքական գործիչների հայտարարություններում երբեմն այնպիսի երանգ է մտնում, որ տպավորություն է, թե որևէ մեկը մտածում է, թե Հայաստանում կարող է լինել կառավարություն, որը որոշի, որ ինքը թաքուն Արցախի հարցը  լուծելու է: Կարո՞ղ է որևէ մեկը բացատրել, թե ինչպե՞ս է նույնիսկ ամենավատ իշխանությունը թաքուն լուծելու Ղարաբաղի հարցը: Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել: Ես առաջարկում եմ, որ մենք հրաժարվենք այդ դիսկուրսից, թե այս իշխանությունը որոշել է թաքուն ձևով ի վնաս հայ ժողովրդի լուծել Արցախի հարցը: Ես մի անգամ ասել եմ, ընդ որում, սա ասում եմ նաև բանակցությունների ընթացքում, եթե բանակցությունների ընթացքում կձևավորվի այնպիսի առաջարկ, երբ առաջին հերթին ինքս ինձ կկարողանամ համոզել, որ դա լավ տարբերակ է, ես կվերցնեմ այդ տարբերակը, կգամ կներկայացնեմ դա մեր ժողովրդին: Եվ ժողովուրդը ինքը կորոշի՝ ուզո՞ւմ է այդ տարբերակը, թե՞ չի ուզում: Եթե ուզում է, շատ լավ, եթե չի ուզում, ես արդեն պետք է որոշեմ, թե ինչ պետք է անեմ: Դա արդեն ուրիշ հարց է: Ես առաջարկում եմ Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում այդ դավադրությունը հանել, բացառել, նման բան չի կարող լինել, որովհետև այդ հարցը հնարավոր չէ թաքուն լուծել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հավելել է, որ այս հարցում  ամենակարևոր, ամենավճռական գործոնը Արցախի Հանրապետության իշխանությունների և Արցախի ժողովրդի դիրքորոշումն է: «Եթե նույնիսկ Հայաստանի ժողովուրդն ու սփյուռքն ասի, որ դա լավ տարբերակ է, իսկ Արցախի ժողովուրդն ասի, որ դա վատ տարբերակ է, ուրեմն դա վատ տարբերակ է: Արցախի ժողովուրդն այս խնդրի թիվ մեկ սեփականատերն է, և Արցախի ժողովրդի և իշխանության կարծիքը վճռական է կարգավորման տեսանկյունից: Մենք չենք մերժում բանակցությունները, բայց մենք ասում ենք, որ սա համազգային խնդիր է, և սա մենք պետք է բոլորս միասին լուծենք իմ ասած ձևով: Այսինքն, բացառված է, որ առանձին վերցրած իշխանությունը կարողանա այդ խնդիրը լուծել զարտուղի ճանապարհով»,- եզրափակել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված