Հանձնաժողովի անդամը Հրազդանի ընտրատեղամաս կոնյակ է բերել
Քաղաքական
Ինչպես արդեն նշել էինք ՀՀ-ում այսօր տեղի են ունենում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, իսկ «ամենաթեժ» կետերը Հրազդան, Արմավիր, Էջմիածին և Կապան քաղաքներն են։
Նշենք, որ Էջմիածնի մի քանի ընտրատեղամասերում և Հրազդանի թիվ 26/26 ընտրատեղամասում ընտրողներն ակտիվորեն լուսանկարում են իրենց քվեաթերթիկները։
Քիչ առաջ Հրազդանի նույն 26/26 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամը կոնյակ բերեց ընտրատեղամաս, սակայն շատ չանցած հանձնաժողովի նախագահի հորդորով կոնյակը տարան ընտրատեղամասից։
Նշենք, որ Հրազդանի 26/14 տեղամասում նկատվել է նաև ընտանեկան ընտրության դեպք՝ ամուսիններն օգնել են միմյանց:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)