Կապանը միակ քաղաքն է, որտեղ մերժեցին Փաշինյանի թիմին
Քաղաքական
Կապանի համայնքապետի ղեկավարի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Նարեկ Բաբայանը պարտվում է։ Առաջատարն է անկուսակցական Գևորգ Փարսյանը։
Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցին հայտնեց Կապանի Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանը։
Ըստ 52 ընտրատեղամասերից 38-ի տվյալների՝
3349 ձայն՝ Նարեկ Բաբայան
109 ձայն` Էդգար Հովհաննիսյան
4217 ձայն՝ Գևորգ Փարսյան
Հիշեցնենք, որ Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին։ Համայնքներից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: Մեծ կարևորություն ունեն Հրազդանի, Էջմիածնի, Արմավիրի և Կապանի քաղաքապետերի ընտրությունները։ Կապանում քաղաքապետի թեկնածուներն էին՝ Նարեկ Բաբայանը, Էդգար Հովհաննիսյանը և Գևորգ Փարսյանը։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել