Մարդիկ «կոմպոտ զակատ անելուն» ավելի երկար են պատրաստվում. Արմեն Աշոտյանը՝ ԸՕ փոփոխությունների մասին
Քաղաքական
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն ասաց, որ չի կարելի հիմնարար փոփոխություններ անել Ընտրական օրենսգրքում այսքան կարճ ժամանակահատվածում։
«Հիմա եթե մեր այսօրվա իշխանությունները չեն կարողանում կայացնել քաղաքական ստույգ որոշում, իրենք ի՞նչ են ուզում՝ արտահերթ ընտրություննե՞ր, թե՞ փոփոխված Ընտրական օրենսգիրք։ Ընտրական օրենսգիրքը խոշոր փոփոխություններով, եթե ընդունվի էլ, առանց քաղաքական կոնսեսնուսի կընդունվի և կստացվի, որ դա հակասում է ժողովրդավարության դասական կանոնններին»,-ասաց Արմեն Աշոտյանը։
Աշոտյանի խոսքով՝ եթե ուզում ենք, իրոք, ժողովրդավարություն անել, բայց դա անում ենք հակաժողովրդավարական կանոններով, դա պարզապես աբսուրդ է։
«Մարդիկ կոմպոտ և զակատ ավելի երկար են պատրաստում տանը, քան այստեղ 24 ժամում երկրորդ ընթերցմամբ ուզում եք Ընտրական օրենսգիրք անցկացնել»,-իր խոսքը եզրափակեց Աշոտյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)