Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Հակահեղափոխության ստվերի նահանջը. Փաշինյանը կզրկվի մանևրելու հնարավորությունից

Վերլուծական
Հայաստանում հեղափոխական էյֆորիայի նահանջը տեսանելի դարձավ տեղական ընտրությունների պարագայում, որտեղ իշխանությանը, ըստ էության, չհաջողվեց խաղարկել «սպիտակների» ու «սևերի» հակադրության թեզը, այլ խոսքով՝ հասարակությանը վախեցնել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գործոնով։ Արդյունքն էլ Կապանում, Վերին Գետաշենում երեկ արձանագրված պարտություններն էին, որոնք լուրջ ահազանգ պետք է լինեն Փաշինյանի համար՝ համապետական ընտրություններին ընդառաջ:
 
Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը կարող էր այս կոնֆիգուրացիան թույլ չտալ, եթե ներքաղաքական օրակարգից ելնելով, ավելի ստույգ՝ իշխանության նկատմամբ տոտալ վերահսկողություն հաստատելու նպատակով, Քոչարյանից կամ հենց նույն Սերժ Սարգսյանից չստեղծեր «թշնամու» կերպար, որի միջոցով կարողանում է հասարակությանը կոնսոլիդացնել իր թիմի շուրջ՝ ինչպես դա եղավ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։ «Սևերի» ու «սպիտակների» պարզունակ թեզը Նիկոլ Փաշինյանի թիմի համար խիստ բարենպաստ ներքաղաքական համատեքստ է ստեղծում երկրի ներսում, սակայն երկարաժամկետ կտրվածքով սա հարվածելու է հենց իշխանության դիրքերին: Կարելի է ասել՝ արդեն իսկ հարվածում է:
 
Այս տեսանկյունից, գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի որոշումը կարելի է ստրատեգիական անվանել, քանի որ դրանով Երկրորդ նախագահը Նիկոլ Փաշինյանին զրկում է իր կերպարից՝ ընդհանուր թշնամի կերտելու, ասել է թե՝ մանևրելու հնարավորությունից, միևնույն ժամանակ, քաջ գիտակցելով, որ այս պահին իր շանսերը բավականին ցածր են: Նույնը վերաբերում է նաև ՀՀԿ-ին՝ այս քաղաքական ուժը խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերջնական որոշում դեռևս չի կայացրել: Հաշվի առնելով ՀՀԿ-ի այսօրվա վարկանիշը, այն, թե ինչպես է հասարակությունն ընկալում կուսակցությանը, չի բացառվում, որ Քոչարյանի օրինակին հետևելով, հանրապետականները նույնպես զերծ մնան ընտրություններին մասնակցությունից։ Մյուս կողմից՝ Փաշինյանը հայտարարում է, որ կար բարիկադներ կառուցելու ժամանակ, և կա բարիկադները քանդելու ժամանակը: Թվում է, որ ստեղծվում է ընտրության համար, այսպես ասած, իդեալական միջավայր, համերաշխ և հանդուրժող քաղաքական մրցակցության դաշտ, որտեղ իրենց հարմարավետ կզգան բոլոր ուժերը: Սակայն ՀՀԿ մասնակցությունը ենթադրելու է միջավայրի կամ ավելի շուտ հանրային տրամադրությունների ռադիկալացում, ինչը, միանշանակ, ձեռնտու է ներկա իշխանություններին: Սակայն եթե ՀՀԿ-ն որոշում կայացնի չմասնակցել, ապա կստացվի, որ գալիք համապետական ընտրություններում Փաշինյանը, հասարակությանը սևերի և սպիտակների բաժանելու, հակահեղափոխության սպառնալիքի խաղաքարտը խաղարկելու, ասել է թե՝ իրավիաճկը ի օգուտ իրեն ռադիկալացնելու հնարավորություն չի ունենա, իսկ երեկվա ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ այդ դեպքում Փաշինյանի թիմի հաղթանակը անչափ համեստ է, բացի այդ, կարող են լինել նաև անակնկալներ՝ պարտությունների տեսքով:
 
Եթե հակահեղափոխական ուժերը մի կողմ են քաշվում, ազատ և արդար ընտրություններ անցկացնելու շատ լավ հնարավորություն է ստեղծվում: Այս դեպքում Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը, անկախ այն ֆորմատից, որով կմասնացի արտահերթ ընտրություններին, կհավաքի ձայների մոտավորապես 60 տոկոսը, երկրորդ տեղում կարող է հանգրվանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 10-15 տոկոսով, երրորդ տեղը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի «Լույս» դաշինքը, որը կարող է հավաքել 6-7 տոկոս, չորրորդ տեղում հայտնվելու հնարավորություն ունեն ՀՅԴ-ն, «Սասնա Ծռեր»-ը և վերջերս ակտիվացած «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը:
 
Մի բան ակնհայտ է՝ թավշյա հեղափոխության և վերափոխումների գաղափարը հասարակությանը միավորեց անցնող մի քանի ամիսներին և այդ գործընթացը իր տրամաբանական ավարտին կհասնի դեկտեմբերի արտահերթ ընտրություններով:
 
 
Ս.Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված