Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) 

Մատչելի բնակարաններն անմատչելի են դարձել

Հասարակություն

«Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» ծրագրի շահառուները բողոքում են ծրագրի պայմանների փոփոխությունից: Բանն այն է, որ բնակարանները պետք է կառուցվեին հենց այս ծրագրի շրջանակներում, այնինչ՝ հոկտեմբերի 20-ին տարածված հայտարարությամբ, ծրագրի շահառուներին հիփոթեքային վարկեր հնարավոր է տրամադրել միայն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրի շրջանակում:

Բանն այն է, որ շահառուներին մտահոգում են որոշակի չպարզաբանված հարցեր, մասնավորապես՝ փոփոխություններից հետո ովքե՞ր կարող են օգտվել ծրագրից կամ ի՞նչ է լինելու ծրագրում ներգրավված այն շահառուների հետ, ովքեր չեն համապատասխանում չափորոշիչներին։ 

Նշենք, որ «Վերածնունդ» թաղամասում բնակարան ձեռք բերելու համար դեռևս 1․5 տարի առաջվանից հերթագրվել են տարբեր բնագավառների1050 մասնագետներ: «Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» ծրագրով շահառուները պետք է պարտադիր մասնագետ լինեն, ունենան մշտական աշխատանք, ընտանեկան կարգավիճակը կարևոր չէ, իսկ փոփոխված ծրագրով շահառուների որոշ մասը դուրս կմնա դրանից, քանի որ փոխարենն առաջարկվում են բոլորովին այլ, ինչպես շահառուներն են նշում՝ ոչ այնքան բարենպաստ պայմաններ։

Թե ինչու է հենց հիմա փոփոխությունների ենթարկվում ծրագիրը և որքանով է կապված քաղաքական փոփոխությունների հետ, հայտնի չէ։ Սակայն խոսակցություններ կան, որ սա արվում է միտումնավոր, քանի որ ի սկզբանե բնակարանաշինական ծրագիրը եղել է Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գաղափարը, ուստի, չի բացառվում, որ նրա հեռանալուց հետո այն այլևս կյանքի չի կոչվի։

Նկատենք, որ վերջերս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ աննախադեպ ծրագիր է լինելու, որով երիտասարդ ընտանիքները կկարողանան շահավետ պայմաններով բնակարաններ ձեռք բերել։ Ստացվում է՝ նոր կառավարությունը, փորձելով լուծել այս խնդիրը՝ երիտասարդ մասնագետների ծրագիրը դարձնում է երիտասարդ ընտանիքների ծրագիր: 

Պարզաբանումներ ստանալու համար ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը փորձեց զրուցել ծրագիրն իրականացնող՝ ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ նախագահ, սպորտի և երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Արսեն Քարամյանի հետ, սակայն վերջինս չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ, միայն նշեց՝ հաղորդագրության մեջ ամեն բան ասված է։

Մեզ հետ զրույցում «Վերածնունդ» երիտասարդական ավանի շահառու, լրագրող Արմինե Գևորգյանը նշեց, որ հայտարարությունն անակնկալ է եղել 1.5 տարի ծրագրի մեկնարկին սպասող շահառուների համար․ ««Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրով սահմանված չափորոշիչներն այլ են․ շահառուները պետք է լինեն ամուսնացած և զույգի տարիքն իրար գումարած՝ չպետք է գերազանցի 70-ը, եթե միայնակ են՝ 35-ը։ Փաստացի, ես չեմ կարող մասնակցել ծրագրին, քանի որ իմ տարիքը 39 է և ամուսնացած չեմ։ Այս ծրագրով բոլորովին այլ պայմաններ են, մարման ժամկետը 10 տարի է և այլն։ Բայց, անկեղծ ասած, դեռ տեղյակ չեմ՝ ինչ պայմաններ են առաջարկում մեզ»,- իր մտահոգությունը հայտնեց Արմինե  Գևորգյանը՝ նշելով, որ չգիտի՝ փոփոխված պայմաններով ինքը ծրագրի շահառու է, թե՝ ոչ:

Ի դեպ, այսօր լրագրողների հետ զրույցում էլ, Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով խնդրին, նշել է․ «Վրդովվելու անհրաժեշտություն չկա. եթե անարդար է, կնայենք, կշտկենք, կուղղենք»։

Նշենք, որ երիտասարդ շահառուները պարզաբանումներ ստանալու համար պատրաստվում են դիմել Կառավարություն, իսկ ստեղծված իրավիճակի համար մեղադրում են ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ-ին, քանի որ այստեղից շարունակ վստահեցրել են՝ ծրագիրն իրականացվելու է:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերը
Ամենադիտված