Սաֆարյանը քառորդ եզրափակչում է, Ջաբուրյանը լքեց պայքարը
Սպորտ
Բուդապեշտում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից՝ 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը 1/8 եզրափակչում 10:0 հաշվով պարտվել էր ռուսաստանցի Զավուր Ուգուևից:
Հայ ըմբիշին հաղթած մարզիկը հասել էր մինչև եզրափակիչ, ինչի արդյունքում Ջաբուրյան երրորդ տեղի համար պայքարի հնարավորություն էր ստացել:
Սակայն սփոփիչ առաջին գոտեմարտում 3-6 հաշվով պարտվեց Կուբայի ներկայացուցչին և դուրս մնաց պայքարից:
70 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը որակավորման փուլում հաղթելուց հետո հաղթանակ է տոնել նաև 1/8 եզրափակչում: Հայ ըմբիշը 10:0 հաշվով առավելության հասավ Իսրայելի ներկայացուցիչ Էմրաչ Հասանովի նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)