Այսօր հիմքեր են դրվում Հայաստանի հետագա զարգացման համար․ Միքայել Մելքումյան
Քաղաքական
«Քաղաքական ցանկացած ուժ ի զորու է իր քաղաքական գործունեությունը ծավալել, այդ թվում՝ բոյկոտել, բայց երկրում այնպիսի իրավիճակ է, որ այսօր հիմքեր են դրվում Հայաստանի հետագա զարգացման համար: Կստացվի, կունենանք լավ ապագա: Ներկուսակցական հարցերը անպայման պետք է ստորադասել պետական շահերին: Կոչ եմ անում խորհրդարանի քաղաքական մեծամասնությանը անպայման գնալ այն քայլին, որ մենք նոր Ընտրական օրենսգիրք ունենանք»,-Միքայել Մելքումյանը նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ հերթական նիստում:
Նա նշեց՝ սա միայն ընտրություն անցկացնելու խաղի կանոն չէ, սա ապագա իշխանության որակի բարելավման լրջագույն խնդիր է: Պատգամավորը հիշեցրեց՝ ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորների մեծ մասը ելույթներ չի ունենում ԱԺ-ում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)