«Պտուղը ծնվել է կարճ պորտալարով, ծանր ասֆիկցիայով»․ «Շենգավիթ» ԲԿ-ի պարզաբանումը
Հասարակություն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ օրեր առաջ նորածնի մահվան դեպք է գրանցվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում։ Փոքրիկի մահվան մեջ հարազատները մեղադրում են ծնունդն ընդունող բժշկին՝ Արաքս Հակոբյանին։
ԼՈւՐԵՐ․com-ը դեպքի վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացնում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից։ Պաշտոնական մեկնաբանության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 20-ին ծննդալուծման նպատակով «Շենգավթ» ԲԿ է ընդունվել 23 տարեկան Տաթև Ահարոնի Հովսեփյանը։
«Առաջին փուլը (ակտիվ կծկանքների շրջան) ընթացել է առանց բարդությունների, սակայն երկրորդ փուլի
սկզբում (ճիգային շրջան) պտղի գլխի ծկլթման ժամանակահատվածում (պտղի գլուխը փոքր կոնքի
հատակում է) խիստ տուժել է պտղի սրտի բաբախը: Անհապաղ իրականացվել է ծննդալուծում վակումային էքստրակցիայի ճանապարհով»,- տեղեկացնում են «Շենգավիթ» ԲԿ-ից:
Այստեղից հավաստիացնում են նաև, որ պտուղը ծնվել է կարճ պորտալարով, ծանր ասֆիկցիայով ու չնայած իրականացված ինտենսիվ վերակենդանացման միջոցառումներին՝ նորածինը մահացել է։
««Շենգավիթ» ԲԿ-ի տնօրինությունը և ողջ անձնակազմը խորապես ցավում է նորածնի մահվան
կապակցությամբ և իր ցավակցությունն է հայտնում հարազատներին: «Շենգավիթ» ԲԿ-ի տնօրինությունը խնդրում է ԶԼՄ-ներին մինչև դատաբժշկական փորձաքննության վերջնական արդյունքների հրապարակումը զերծ մնալ հուզական, ոչ ստույգ տեղեկատվության տարածումից, գնահատական տալուց: «Շենգավիթ» ԲԿ-ը հանդիսանում է երրորդ մակարդակի ծննդատուն և ընդունում է ամենաբարդ դեպքերը: Ի պատասխան ԶԼՄ-ներում տեղ գտած հայտարարությունների, առ այն որ «Շենգավիթ» ԲԿ-ում հաճախ են նորածնային մահացությունները պաշտոնապես տեղեկացնում ենք, որ 2017 թ․ հանրապետական պերինաթալ մահացությունների ցուցանիշը եղել է 19 ‰ (պրոմիլե), իսկ մայրաքաղաքայինը՝ 25/8 (պրոմիլե), միևնույն ժամանակահատվածում Շենգավիթ ԲԿ-ում պերինաթալ մահացությունները եղել են 6.06‰ (պրոմիլե), իսկ 2000 թվականից մինչ այսօր մայրական մահացության դեպք չի եղել»,- հայտնում են բժշկական կենտրոնից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)