Նիկոլ Փաշինյանը հնարավոր չի համարում, որ իրեն այսօր վարչապետ կընտրեն
Քաղաքական
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ հնարավոր չի համարում, որ իրեն այսօր վարչապետ կընտրեն։
Հարցին՝ թե համաձա՞յն է այն պատգամավորների հետ, որ աբսուրդային իրավիճակ է ստեղծվել, Փաշինյանը պատասխանեց, որ Ազգային ժողովը պետք է լինի այնպիսին, որ ժողովուրդը այն պաշարելու անհրաժեշտություն չունենա։
«Այս ձևով Ազգային ժողովը մշտապես պաշարված է ժողովրդի կողմից»,- ասաց Փաշինյանը։
Հարցին՝ թե Հանրապետական կուսակցության պատգամավորների հետ բանակցություն եղե՞լ է, որպեսզի իրեն չընտրեն, Փաշինյանը պատասխանեց, որ հրապարակային ամեն ինչ էլ տեղի է ունեցել և պետք չէ ամեն ինչ հասցնել աբսուրդի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)