Շնություն է․ ով եկեղեցուն նեղացնի,նրա ատամները կկոտրվեն․ Արման Նուռը՝ Կաթողիկոսի դատավարության մասին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է աշխատանքից Փաշինյանը կառավարության ծրագրում կամրագրի՝ Հայաստանը ցանկանում է մնալ ԵԱՏՄ անդամ․ Խանդանյան Մինչև 2 մլն դրամ աջակցություն երեխա ունեցող ընտանիքներին․ ովքե՞ր կարող են օգտվել Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին ԲՀԿ-ի ձայները գողացել են, նրանք մտել էին ԱԺ, դրանից միայն ՔՊ-ն շահեց. Լևոն Քոչարյան Հստակ ասեք՝ Սահմանադրության նոր տեքստում «Անկախության» հռչակագրին հղումը հանվա՞ծ է, թե ոչ. Գրիգորյան Վրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու «Թող գնան ու կռվեն իրենց երկրի համար»․ Լեհաստանում առաջարկել են արտաքսել ուկրաինացի տղամարդկանց Եթե Ալիևի պահանջած Սահմանադրության անցկացման հարցում ՔՊ-ի հույսը ընդդիմադիրներն են, հուսախաբ կլինեք Ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է 

Ամենից մեծ վտանգը կլինի այն, որ իշխանությունը վերադառնա Տեր-Պետրոսյանի թեզին․ Քոչարյան

Քաղաքական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել armworld.am-ին՝ անդրադառնալով Արցախյան հիմնահարցի կարգավորմանը։ Թեմային անդրադարձը ներկայացնում ենք ստորև․

 Պարո՛ն Քոչարյան, նախ, ինչպե՞ս եք գնահատում Արցախի հիմնախնդրի շուրջ առկա իրավիճակը: Մի կողմից կարծես բանակցային գործընթացի տևական տեղապտույտի հերթական փուլի մեջ ենք ընկղմվում, մյուս կողմից՝ պարզ է, որ նման վիճակը չի կարող անվերջ շարունակվել: Ի լրումն՝ պահպանվում է հակառակորդի կողմից ագրեսիայի փորձը կրկնելու վտանգը: Չենք խոսում արդեն ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի՝ տարածքների վերաբերյալ հայտարարության մասին:

-Մինչեւ չլուծվի ԼՂՀ կարգավիճակի հարցը, խաղաղություն չի լինելու: Անհրաժեշտ է խաղաղ կարգավորման վերաբերյալ փաթեթային համընդգրկուն համաձայնություն, դրա հետ մեկտեղ փաթեթի տարբեր էլեմենտներ կարող են լուծում ստանալ փուլերով:

Կարծում եմ՝ դեսպանը խաղաղություն բառի տակ այնուամենայնիվ նկատի ունի կարգավորման ավելի լայն կոնտեքստ: Գնացող ԱՄՆ դեսպանի հայտարարությունն իր անձնական կարծիքը չէ: Դա լինելու է նաեւ նրան հաջորդող դեսպանի կարծիքը, եւ դա ԱՄՆ պետքարտուղարության կարծիքն է:

Ավելին ասեմ՝ դա բոլոր համանախագահողների կարծիքն է, որ որոշ տարածքներ բանակցությունների առարկա են: Սա է իրականությունը: Համենայն դեպս Մինսկի խմբի համանախագահների կարծիքը տարածքների վերաբերյալ միշտ եղել է այս կոնտեքստի մեջ:

Ընդհանուր բանակցային գործընթացի տրամաբանությունը դրա մեջ է, եւ կարծում եմ, որ դա իշխանությունների համար այն մարտահրավերն է լինելու, որի նկատմամբ իրենց դիրքորոշումը պետք է հստակեցնեն:

Պատերազմի վերսկսման վտանգը միշտ եղել է, կա եւ լինելու է: Եվ ամենից մեծ խնդիրը մենք ունենալու ենք այն ժամանակ, երբ սկսենք մտածել, թե այդ վտանգը գոյություն չունի կամ նվազել է: Նման մոտեցումն անպայման կբերի ավելի թույլ ջանքերի՝ առաջին գիծն ամուր պահելու, բանակի մարտունակությունն ապահովելու ուղղությամբ:

Այսօր, երբ զինադադարն ամրապնդված չէ որեւէ լուրջ վերահսկման մեխանիզմով, զինադադարի պահպանման ամենից մեծ երաշխիքը ուժերի բալանսն է: Որեւէ բաղադրիչի թուլացումը կարող է լուրջ վտանգ դառնալ՝ մարտական գործողությունների վերսկսման տեսանկյունից: Սա եւս ակներեւ է:

– Սակայն մեր հանրության տիրապետող դիրքորոշումն այն է, որ մենք զիջելու տարածք չունենք:

– Հանրային ընկալումն իրոք այնպիսին է, որ որեւէ տարածք պետք չէ զիջել:

Նշանակում է իշխանությունները պետք է կա՛մ ամբողջությամբ վերանայեն բանակցային գործընթացը, կա՛մ բանաձեւ գտնեն, որը նաեւ ընկալելի կլինի մեր հանրության համար: Սրա հետ մեկտեղ անշուշտ կրեն պատասխանատվություն հետեւանքների համար:

– Փաշինյանը կարծեք հենց վերանայման փորձից էլ սկսեց, բայց հետո, այսպես ասեմ՝ փոքրիկ ալիքներով սկսեցին նահանջել այդ դիրքորոշումից:

-Իմ կարծիքով, ամենից մեծ վտանգը կլինի այն, եթե իշխանությունները վերադառնան այն թեզին, որը ժամանակին կիրառել է Տեր-Պետրոսյանը: Թեզը հետեւյալն էր՝ պատրաստ ենք լուծման յուրաքանչյուր տարբերակի, որին համաձայն է Արցախի ղեկավարությունը: Այդ մոտեցումը, հիշեցնեմ, ավարտվեց ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթնաժողովի՝ Հայաստանի համար չափազանց անբարենպաստ բանաձեւով:

Այդ թեզը արտաքուստ հեշտ տարբերակ է՝ պատասխանատվությունից խուսափելու համար, բայց այդ մոտեցումն Արցախին մեն-մենակ է թողնում բանակցային գործընթացում: Եվ բանակցություններում Արցախի առանձնացված ռեսուրսը բնականաբար շատ ավելի նվազ է, քան հայկական կողմի միասնական ռեսուրսը:

Միեւնույն է, Հայաստանը չի կարող խուսափել Արցախի համար պատասխանատվությունից, հատկապես անվտանգության ոլորտում: Բոլորը գիտեն Հայաստանի ներգրավվածության աստիճանը:

Բայց երբ որ դու բանակցային գործընթացի կարեւորագույն հարցի՝ կարգավիճակի, խնդրի կարգավորման բանաձեւի վերաբերյալ ասում ես՝ մենք համաձայն ենք ամեն ինչին, ինչին համաձայն կլինի Ղարաբաղը, դու այդ բանաձեւը կարգավորելու քո ռեսուրսը հենց ինքդ ես չեզոքացնում: Եվ ի վերջո անպայման ստանալու ես մի բանաձեւ, որին չի կարողանալու համաձայնել Արցախը եւ ստիպված մերժելու ես նաեւ դու, եւ ավելի մեծ խնդիր ես ստանալու:

Իհարկե, պետք է ձգտել Արցախը վերադարձնել բանակցային գործընթաց: Եվ, նկատեմ. վերջին անգամ Արցախը բանակցային սեղանի շուրջ եղել է 1996 թվականի նոյեմբերին, Մինսկի խմբի շրջանակներում Հելսինկիում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ:

Հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահ ես դարձել եմ 1998 թվականին:
Վերադառնալով առկա իրողություններին, կարծում եմ, նոր իշխանությունները, նախ, պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը Արցախի հարցում:

 Այսինքն, ձեր տպավորությամբ օրվա իշխանությունն Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում չունի՞ հստակ դիրքորոշում:

– Միգուցե ինչ-որ բան բաց եմ թողել, բայց համենայն դեպս չեմ տեսել հստակ դիրքորոշում հարցի վերաբերյալ:

Ավելի շատ խոսվում է զինադադարի ամրապնդման մասին, ինչը շատ լավ է, եթե հաջողվի հասնել: Զինադադարի ամրապնդման մասով խոսքը միշտ պետք է լինի այն մեխանիզմների մասին, որոնք հնարավորություն կտան անկախ դիտորդների կողմից գնահատել խախտման դեպքերը: Դա լուրջ զսպող հանգամանք կլինի: Եվ հայկական կողմը միշտ ձգտել է դրան, ադրբեջանական կողմը միշտ մերժել է այդ հնարավորությունը:

Պետք է ձգտել որոշակի դերակատարում ունենալ:

– Դա միայն իշխանությունների՞ խնդիրն է, թե՞ ընդհանուր քաղաքական դաշտի, այսպես ասեմ՝ քաղաքական միտքը պետք է ներգրավվի:

-Իշխանությունները պետք է պրակտիկ քաղաքականություն իրականացնեն: Միգուցե սա այն դեպքն է, երբ արժե որոշակի շրջանակներում քննարկումներ ունենալ, եւ դրանց ընթացքում, հնարավոր է, որոշ գաղափարներ ծագեն, որոնք կարող են ուղեցույց լինել պրակտիկ քաղաքականությունն իրականացնելիս:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շնություն է․ ով եկեղեցուն նեղացնի,նրա ատամները կկոտրվեն․ Արման Նուռը՝ Կաթողիկոսի դատավարության մասինԷտնա լեռան վրա ժայթքման նոր անցք է բացվելԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է աշխատանքիցՓաշինյանը կառավարության ծրագրում կամրագրի՝ Հայաստանը ցանկանում է մնալ ԵԱՏՄ անդամ․ ԽանդանյանSANA. Բաշար ալ-Ասադը Սիրիայում հեռակա կարգով դատապարտվել է մահվանՄինչև 2 մլն դրամ աջակցություն երեխա ունեցող ընտանիքներին․ ովքե՞ր կարող են օգտվելՆոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններինԹուրքիան հրաժարվել է մեկնաբանել Թրամփի գաղտնի տարհանման մասին տեղեկությունները ԲՀԿ-ի ձայները գողացել են, նրանք մտել էին ԱԺ, դրանից միայն ՔՊ-ն շահեց. Լևոն Քոչարյան Հստակ ասեք՝ Սահմանադրության նոր տեքստում «Անկախության» հռչակագրին հղումը հանվա՞ծ է, թե ոչ. ԳրիգորյանՎրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո փլատակներից փրկվել են մայր և երեխա«Թող գնան ու կռվեն իրենց երկրի համար»․ Լեհաստանում առաջարկել են արտաքսել ուկրաինացի տղամարդկանցԵթե Ալիևի պահանջած Սահմանադրության անցկացման հարցում ՔՊ-ի հույսը ընդդիմադիրներն են, հուսախաբ կլինեքՈստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանովը քննադատել է իշխանությանըԿոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո առնվազն 188 մարդ անհետ կորած է համարվումՀոր մահից հետո Մեսսին կտրուկ որոշում է կայացրել․ նա հրաժարվել է «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերիցՄԱԿ-ի տվյալներով՝ Իսրայելը հրադադարից ի վեր սպանել է 1200 պաղեստինցուՁեր արածը վրեժխնդրություն է Կաթողիկոսի հանդեպ, էսպե՞ս եք սահմանադրական արժեքները պաշտպանելուՁևն ասեք, հրաժարվենք ԲՀԿ-ի մի մանդատից, էդ մարդու աթոռն ենք դատարկ թողնո՞ւմ, թե՞ ՀՀ-ից ենք ուղարկում ԱՄՆ ռազմավարական նավթի պահուստները նվազել են մինչև 1983 թվականի հունվարից ի վեր ամենացածր մակարդակըԵԱՏՄ-ից դուրս գալու հանրաքվեն կեղծ օրակարգ է․ Խանդանյան Եթե ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, ինչու՞ չկա միջազգային ատյանների արձագանքը. ՋուլհակյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ Ռուսական պատժամիջոցների 2-րդ ալիքըԱվստրալիայի վարչապետը Փաշինյանին կարևոր ուղերձ է հղել․ ինչ է ասել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության մասին«Wall Street Journal»-ը հաշվարկել է իրանական հարվածներից ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքներին հասցված վնասի չափըՈղբերգական դեպք Պռոշյանում․ վարորդի ինքնազգացողությունը ճանապարհին վատացել է, բժիշկներն արձանագրել են մահըԻրանը Հորմուզի օրինագիծը համարում է թշնամիների դեմ ճնշման լծակՄիրզոյանն ու Սիբիհան քննարկել են ՀՀ-ի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերԲեռնատարը բախվել է Սյունիք գյուղ-Կապան երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ին, 7 անձ հոսպիտալացվել է Դոլարն ու եվրոն թանկացել են. Տարադրամի փոխարժեքը այսօրԵվրասիական ինտեգրումը կնպաստի ԵԱՏՄ տնտեսությունների աճին․ Միշուստին WSJ. Պարսից ծոցի երկրները պատրաստ են ընդունել Հորմուզի նկատմամբ Իրանի վերահսկողությունը Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայուն է․ նա շնչում է CPAP սարքի օգնությամբ«Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել էԲայդենի որդին Նեթանյահուին անվանել է «չարի մարմնավորում»Թրամփ. Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մաքրվել է ականներից Թուրքիայի խորհրդարանը հաստատել է ՔԲԿ-ի զինաթափման և լուծարման գործընթացի իրավական հիմքըՌԴ դեսպանատունն արձագանքել է գերմանացի լրագրողի՝ «ռուսներին սպանելու» մասին հարցինՄարգարա-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են 3 ավտոմեքենա․ վիրավորներից մեկը անչափահաս է«Քուչակի լուսաղբյուր» ապրանքանիշի լիմոնադը չի արտադրվիԹրամփը հայտարարել է, որ փոխհատուցում պետք է վճարի Թեհրանը, ոչ թե Վաշինգտոնը Այո', դատապարտում եմ Հովիկ Աբրահամյանի որդու անձնական կյանքի տվյալների հրապարակումը ՔԿ-ի կողմիցԱմենայն Հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների քրեական գործը նոր դատավոր ունիԱնձրև, ամպրոպ ու ուժեղ քամի․ առաջիկա օրերին եղանակը կփոխվիՄոջթաբա Խամենեին Իրանի զինված ուժերում վեց բարձրաստիճան հրամանատար է նշանակել Ես չեմ ասելու՝ «ձեր ժամանակ այսպես էր», իմ աշխատանքն այլ է լինելու, պիտի այսօրվա խնդիրները լուծենք. Վիլեն Գաբրիելյան
Ամենադիտված