4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ) Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն 

Կալանավորել, թե՝ ոչ․ ինչպե՞ս կլուծվեն իրավական հարցերը վարչապետի ելույթից հետո

Իրավունք

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ նիստի ընթացքում անդրադառնալով հանցագործությունների թվին և կալանավայրերի ծանրաբեռնվածությանը, շեշտեց, որ քննիչների գործն այժմ կրկնակի ավելացել է՝ նախկին մի քանի գործերի փոխարեն քննում են 20-30 գործ միաժամանակ: Այնուհետև նշեց, որ ՀՀ-ում քրեակատարողական հիմնարկները ամենախոշոր բիզնեսն է: 

Փաշինյանի ելույթից քիչ անց ՀՀ դատախազությունը հայտարարությամբ հանդես եկավ, որում նշվում է, որ զգալիորեն նվազել են կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունները: 

Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը խափանման միջոցների փոփոխման և դրա արդյունավետության վերաբերյալ զրուցեց իրավաբան Լիպարիտ Սիմոնյանի հետ:

-Պարո՛ն Սիմոնյան, ո՞ր դեպքերում է ճիշտ կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելն ու գրավի կամ ստորագրության դիմաց անձին բաց թողնելը:

-Կալանավորումը խափանման միջոցներից ամենախիստն է, և այն պետք է կիրառվի բացառիկ դեպքերում: Մասնավորապես, երբ առկա է հիմնավոր կասկած, որ անձը կատարել է իրեն մեղսագրված արարքը, ինչպես նաև այն դեպքում, երբ անձը կարող է խոչընդոտել քննությանը կամ թաքնվել քննությունից և այլն: Մինչև նախորդ տարվա վերջ՝ այն գործերը, որոնք նախաքննական մարմինը դիմում էր կալանք կիրառելու համար բացարձակ մեծամասնության դեպքում (միջին, ծանր) մեխանիկորեն կալանավորումն էր կիրառվում որպես խափանման միջոց, որի հետևանքով նաև ծանրաբեռնվում էին կալանավայրերը: Շատ դեպքեր են լինում, երբ գործը քննվում է և անձը տարիներով մնում է կալանքի տակ, հետո արդարացվում է, կամ չի արդարացվում: Եթե փոխհատուցման արդյունքում անձի վատնած գումարները հնարավոր էր լինում ետ բերել, ապա չէր լինում փոխհատուցել անազատության մեջ եղած տարիները: Հիմա դատարաններն ավելի օբյեկտիվ են և կիրառում են անձին գրավով ազատ արձակելու քայլը:

-Վերջին շրջանում մի շարք մարդիկ բերման ենթարկվեցին, ինչպես նաև կալանավորվեցին, սակայն շատ չանցած՝ ազատ արձակվեցին, նույնսիկ եղան դեպքեր, երբ հայտարարեցին որ շփոթմունք է տեղի ունեցել, իսկ անմեղության կանխավարկա՞ծն ուր մնաց: 

-Մեր իրավապահ մարմինները մարդկանց ցույց են տալիս հեռուստատեսությամբ, լուսանկարով, նշում, որ նա կատարել է այս հանցանքը, կամ մեղադրվում է ու, միևնույն ժամանակ, նշում են անմեղության կանխավարկածի մասին, սակայն այդ մարդը հասարակության մոտ մնում է որպես հանցանք կատարած անձ: Շատ են եղել դեպքեր, երբ, օրինակ, գնացել-զենքեր են փնտրել՝ հայտարարելով, որ դրանք կապ ունեն Մարտի մեկի հետ, հետո պարզվեց, որ ոչ մի կապ չկար: Լավ կլիներ՝ պարզեին, հետո հայտարարեին: 

-Իսկ կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելը կնվազեցնի՞ դատական իշխանության ներսում կոռուպցիոն ռիսկերը:

-Կարծում եմ՝ ընտրել-չընտրելն այնքան էլ կապ չունի կուռոպցիայի նվազեցման հետ: Կարևորը դատավորների պատճառաբանված և հիմնավորված որոշումն է: Ճիշտ է, բազմաթիվ գործեր կան, որ մարդը կալանքի տակ է պահվում առանց որևէ հիմնավորման, սակայն դատական իշխանության ներսում կոռուպցիայի նվազեցմանը չի նպաստի: Հետո՝ պետությունը գումար է վճարում կալանավորների համար, որը հարկատուների գրպանից է գնում, իսկ շատ քիչ դեպքերում կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելու դեպքում՝ այդ գումարները չեն ուղղվի կալանավորներին: Նաև, եթե անձը խախտում է գրավի կիրառման թուլատրելիության սահմանները և այդ գումարը մնում է պետությանը, արդեն ստացվում է այնպես, որ պետությունն իր վրա ծախսում է հենց իր վճարած գրավի գումարից: 

-Պարո՛ն Սիմոնյան, խափանման միջոց կալանք չընտրելը չի՞ նպաստի նաև կալանավայրերում կոռուպցիայի նվազեցմանը, քանի որ անընդհատ խոսվում է, որ կալանավորները «պարտքերը» փակելու համար մեծ ջանքեր են գործադրում:

-Միանշանակ, կարծում եմ, կազդի՝ ռիսկերը կնվազեցնի: Բնականաբար, եթե մարդը չհայտնվի կալանավայրում, չի լինի նաև «պերեդաչիի» խնդիր, քանի որ, ի վերջո, այդ «պերեդաչիից» միայն կալանավորը չի օգտվում, այլ տվյալ խցում գտնվող այլ կալանավորները ևս, այսինքն՝ սա ֆինանսական մեծ խնդիրներ է առաջացնում կալանավորների ընտանիքների համար: 

-Խափանման միջոց կալանք չընտրելը գործադիր իշխանության կողմից ճնշման միջոց չէ՞ դատական իշխանության վրա, քանի որ Փաշինյանն ակսօր կրկին հայտարարեց, որ հնարավորինս չպետք է կալանավորվեն մարդիկ:

-Ես չեմ գտնում, որ դա ճնշում է դատարանների վրա, այլ կարծում եմ, որ դատարաններին իրենք պետք է որոշ դեպքերում որոշեն անձին կալանավորե՞ն, թե՝ ոչ: Տեսականորեն, գործադիր իշխանությունը կարող է միջամտել դատական իշխանության գործերին. մենք տարիներ շարունակ ականատես ենք եղել դրան, սակայն օրենքի տեսանկյունից՝ ոչ մի իրավունք չունի իշխանությունը միջամտել դատական գործերին: 

 

Հարցազրույցը՝ Արմինե Միքայելյանի

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահը
Ամենադիտված