Արայիկ Հարությունյանն անխուսափելի է համարում մասնավոր բուհերի միավորումը
Հայաստան
Մասնավոր բուհերի միավորումը Հայաստանում անխուսափելի է: Միավորումը կապահովի բուհերի ֆինանսավորման արդյունավետությունը: Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության անդամ Լուիզա Սարգսյանի հարցին:
«Մենք խոսել ենք մասնավոր բուհերի վերամիավորման մասին: Եթե բուհերի վերամիավորման ճանապարհով չգնանք, ապա պետությունն ավելի շատ ֆինանսական միջոցներ է ծախսելու, որն արդյունավետ չի լինի»,- ասաց Հարությունյանը:
Նա նշեց՝ վերջերս Գերմանիայի խորհրդարանում տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպում է ունեցել: Այնտեղ բոլորը զարմացել էին, որ Հայաստանի նման փոքր երկրում 68 բուհ կարող է լինել: Հարությունյանը հավելեց՝ շատ երկրներ են գնացել բուհերի վերամիավորման ճանապարհով՝ անխուսափելի համարելով այդ գործընթացը նաև Հայաստանում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)