Հայաստան ժամանեց Ջոն Բոլթոնը
Արտաքին Քաղաքական
Հայաստան է ժամանել ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ով հանդիպում է ունենալու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Քննարկվելու է երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ:
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի պատվիրակությունը ամենաներկայացուցչական և քաղաքական առումով ամենաբարձր մակարդակի ամերիկյան պատվիրակություններից է, որը անկախությունից ի վեր այցելել է Հայաստան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)