Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Ես նեղացած չեմ դուրս եկել աշխատանքից. Անդրանիկ Մանուկյան

Քաղաքական

Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը չի բացառվում, որ կմնա Ուկրաինայում, քանի որ խոսակցություններ կան, թե աշխատանքի առաջարկ է ստացել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյից: Թեև տեղեկությունները ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը չցանկացավ մեկնաբանել, սակայն նշեց՝ աշխատանքի անցնելու դեպքում այդ մասին կտեղեկանանք։

Նա ցանկություն հայտնեց վերադառնալ Հայաստան և այստեղ որևէ աշխատանքի անցնել․ «Մեր կյանքում ամեն ինչ հնարավոր է, ոչինչ բացառված չէ։ Աշխատանքի տարբեր առաջարկներ եմ ստացել, այդ թվում՝ միջազգային հեղինակավոր կազմակերպություններից, սակայն Հայաստան վերադառնալու ցանկություն ունեմ։ Բայց ես դեռևս հրաժեշտի հանդիպումներ եմ ունենում իմ նախկին գործընկերների, նախարարների, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, որոնց հետ տարիներ շարունակ սերտ համագործակցության մեջ եմ եղել։ Չնայած երկրների միջև եղած քաղաքական պասիվ հարաբերություններին՝ ես կարողացել եմ միշտ կայուն պահել դրանք, որպեսզի հակահայկական քայլ չկատարվի իմ հայրենակիցների նկատմամբ: Պետք է նշեմ, որ նման մտադրություն ժողովրդի կողմից չի էլ եղել, իսկ իշխանությունների կողմից` թույլ չեն տվել, իրենք մշտապես ձեռնամուխ են եղել, որ հայ համայնքն իրեն ապահով զգա»,- նշեց Մանուկյանը` ընդգծելով, որ Ուկրաինայի հայ համայնքն այնտեղ որևէ խնդիր չի ունեցել։ 

Նախկին դեսպանն, անդրադառնալով մամուլում իր անձի վերաբերյալ որակումներին ու ձևակերպումներին՝ նշեց․  «Ես «նախկին իշխանությունների ներկայացուցիչը» չեմ եղել, ես ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն եմ եղել Ուկրաինայում և 8․5 տարի պատվով կատարել եմ դեսպանի դերը Ուկրաինայում։ Հնարավորինս արել եմ ամեն ինչ, որպեսզի և՛ մեր երկրի, և՛ հայ համայնքի պատիվը բարձր պահեմ։ Ես հայ եմ, սիրում եմ իմ հայրենիքը և որտեղ էլ լինեմ՝ շարունակելու եմ բարձր պահել հայի և մեր երկրի անունը»,- ասաց նախկին դեսպանը։

Խոսելով հայաստանյան ներկա իշխանությունների և հետագայում նրանց հետ հնարավոր համագործակցության մասին, Մանուկյանը նախևառաջ հաջողություն մաղթեց վերջիններիս, որպեսզի կարողանան երկիրը դարձնել զարգացած և հզոր։ «Ես նեղացած չեմ դուրս եկել աշխատանքից, քանի որ իմ դիմումի համաձայն եմ հեռացել պաշտոնից։ Ես որևէ մեկից որևէ պահանջ չունեմ, միայն ցանկություն ունեմ, որ մեր երկրում ամեն բան լավ լինի։ Ինձ համար կարևոր է հայ ժողովրդի ու Հայաստանի շահը»,- եզրափակեց Մանուկյանը։ 

Հիշեցնենք, որ Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանն այս տարվա օգոստոսի 22-ին հայտարարեց իր դիվանագիտական աշխատանքը դադարեցնելու որոշման մասին։ Ի դեպ, նրան այդ պաշտոնում կփոխարինի Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Նշվում է, որ Սեյրանյանի ագրեմանը դեռ չկա, բայց լավատեղյակները պնդում են` այն դեռ կձգձգվի:Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված