Մաքսիմ Մանուկյանն ու Նորայր Հախոյանը պարտվեցին քառորդ եզրափակչում
Սպորտ
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում աշխարհի գործող չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը 82 կգ քաշայինների պայքարում պարտվեց քառորդ եզրափակչում:
Հայ մարզիկն ուժերը չափեց Թուրքիայի ներկայացուցիչ Էմրահ Կուշի հետ: Գրանցվեց 2:1 հաշիվը:
Եթե թուրք մարզիկը դուրս գա եզրափակիչ` Մանուկյանը բրոնզե մեդալի համար պայքարի հնարավորություն կստանա:
Նորայր Հախոյանը 55 կգ քաշայինների պայքարում 1/8 եզրափակչում հաղթանակ տոնելուց հետո 0:11 հաշվով պարտվեց:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում