Սահմանվել է հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշտելու կարգը
Իրավունք
Գործադիրը սահմանել է առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշտելու կարգը: Ինչպես փոխանցում է ըստ այդմ՝ նախատեսվում է, որ հարկ վճարողի հարկային պարտավորությունները կարող են ճշտվել հարկ վճարողի դիմումի կամ հարկային մարմնի պաշտոնատար անձի զեկուցագրի հիման վրա:
Որոշմամբ նախատեսվում է հարկային պարտավորությունների ճշգրտման արդյունքների մասով հարկային մարմնի գործողությունները բողոքարկել օրենսգրքով սահմանված կարգով, այդ թվում՝ նաև այն դեպքերում, երբ հարկային պարտավորությունների ճշգրտումը կատարվում է հարկային մարմնի պաշտոնատար անձի զեկուցագրի հիման վրա:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին