Պետական ինստիտուտը դարձել է մեկ ընտանիքի աշխատատեղ. «Ժամանակ»
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
Վերջերս ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն է նշանակվել ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանի կնոջ՝ Անահիտ Մարկոսյանի եղբայրը՝ Հայկ Մարկոսյանը։
Ուշագրավ է, որ ինստիտուտում է աշխատում նաեւ Հայկ Մարկոսյանի կինը, տարբեր ժամանակներում ինստիտուտում են աշխատել նաեւ նրանց երեք երեխաները՝ երկու որդին ու դուստրը։
Այսինքն՝ պետական ինստիտուտը դարձել է մեկ ընտանիքի աշխատատեղ։ Հայկ Մարկոսյանը կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության նախկին պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի որդին է»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)