«Արսենալ»-ի գլխավոր մարզչի ռեկորդը
Սպորտ
Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լոնդոնի «Արսենալ»-ը արտագնա խաղում ուժերը չափել է «Սպորտինգ»-ի հետ և հաղթել նվազագույն հաշվով:
Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի համար սա 5-րդ հաղթանակն է այս մրցաշարի վերջին հինգ խաղերում:
Էմերիի գլխավորությամբ թիմերը Եվրոպայի լիգայում հաղթել են 34 անգամ, ինչ ռեկորդ է: Այս մասին գրում է Gracenote Live-ը:
Նշենք, որ մարզիչը այս մրցաշարում երեք անգամ անընդմեջ՝ գավաթը նվաճել է «Սևիլիա»-ի հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում