«Արսենալ»-ի հաջողությունը` վերջին 11 տարում
Սպորտ
Լոնդոնի «Արսենալ»-ը Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթել է Լիսաբոնի «Սպորտինգ»-ին:
Լոնդոնցիների համար սա Եվրոպայի լիգայում երրորդ անընդմեջ հաղթանակն է, և 11-րդը՝ բոլոր մրցաշարերում:
Ավելի վաղ Էմերի թիմը 7 անընդմեջ հաղթանակ էր տոնել ԱՊԼ-ում, մեկ հաղթանակ էլ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում:
Արդյունքում անգլիական ակումբը վերջին 11 տարում առաջին անգամ է 11 խաղ անընդմեջ հաղթանակ տոնում (բոլոր մրցաշարերում):
2007թ-ին «Արսենալ»-ը անընդմեջ հաղթանակած խաղերի քանակը հասցրել էր 12-ի:
Ակումբի հաջորդ խաղը հոկտեմբերի 28-ին ` ԱՊԼ-ի շրջանակներում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում