Երկու հայ ըմբիշ մեկնարկեցին հաղթանակով, Ասլանյանը պարտվեց
Սպորտ
Բուդապեշտում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Այսօր հայաստանի ներկայացուցիչներից՝ պայքարի մտած 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը որակավորման փուլում ուժերը չափեց Պանամայի մարզիկի հետ և հաղթեց 8:0 հաշվով:
67 կգ քաշային Կարեն Ասլանյանը որակավորման փուլում մրցեց ադրբեջանցի մարզիկի հետ և պարտվեց: Եթե ադրբեջանցին հասնի եզրափակիչ` Ասլանյանը երրորդ տեղի համար պայքարի հնարավորություն կստանա:
87 կգ քաշային Արթուր Շահինյանը 1/16 եզրափակչում 9:0 հաշվով հաղթեց Իսրայելի մարզիկին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում