ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել ձմեռային անվադողերով
Հայաստան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ին ժամը 21:10-ի դրությամբ ՀՀ տարածքում գրեթե բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածի 6-րդ կմ-ը փակ է. այլընտրանքային երթուղի է հանդիսանում Շատջրեք-Գեղամաբակ-Շատվան ավտոճանապարհը:
Երևան-Իջևան ավտոճանապարհի 83-89-րդ կմ-երի հատվածը դժվարանցանելի է, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝ փակ: Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:
Բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր