Արտակարգ իրավիճակ Երևանի կենտրոնում. հաստաբուն ծառը արմատից պոկվել ու տապալվել է գետնին՝ վնասելով ավտոմեքենաներ
Արտակարգ Պատահար
Shamshyan.com-ը գրում է․
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևանի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում՝ «Օմեգա» գիշերային ակումբի դիմաց, հաստաբուն ծառը ուժեղ քամու հետևանքով արմատից պոկվել ընկել է ու փակել ողջ ճանապարհը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են միայն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Ծառի ընկնելու հետևանքով վնասվել են կայանված վիճակում գտնվող Mercedes և Honda մակնիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Եթե փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները օպերատիվ են գործել, ապա Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները մինչև այժմ չկան:
Վնասված ավտոմեքենաների տերերը սպասում են, որպեսզի քաղաքապետարանից ու թաղապետարանից մարդիկ գան դեպքի վայր, որ իրենք նրանց հետ քննարկեն, թե արդյող հնարավոր է՝ տուժած քաղաքացիներին փոխհատուցվի կրած վնասը: Ճանապարհը երկկողմանի փակվել է և ժամանակավորապես դադարեցվել է երթևեկությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել