Մարմարիկ գյուղում պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել. կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Shamshyan.com-ը գրում է․ այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:45-ի սահմաններում Մարմարիկ գյուղի տներից մեկի խոհանոցում պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզի Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Հովհաննիսյանի և ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների, գազի բալոնի պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել, իսկ տանտիրուհուն, ով միայնակ ապրող է, այրվածքներով տեղափոխել են Հրազդանի հիվանդանոց:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել