Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) 

Չկա մարդ՝ չկա ապացույց․ ձվերի մասնագետ և մահվան ելքով ավտովթարի մասնակից պաշտոնյայի որդու արկածները Հայաստանում (տեսանյութեր)

Հասարակություն

Վերջերս ԼՈՒՐԵՐ.com-ն անդրադարձել էր պաշտոնյայի որդուն՝ հեղափոխության ակտիվիստների դեմ ձվերով կռիվների և մահվան ելքով ավտովթարի մասնակից Ռոբերտ Աբրահամյանին, որը Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի տեղակալ Արտեմ Աբրահամյանի՝ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմ ընկերոջ որդին է։

ՀՀ Քննչական կոմիտե դիմած մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ստացել ենք այն, որ տվյալ վթարը տեղի է ունեցել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդի՝ 39-ամյա Էդուարդ Ղևոնդյանի մեղավորությամբ, և հենց այդ հիմքով էլ կարճել են գործը:

Մինչդեռ մեր տեղեկություններով, բոլորովին այլ իրավիճակ է ստեղծվել և առկա է կոռուպցիոն սխեմա, որն էլ մի շարք հարցեր է առաջ բերում։ Մասնավորապես՝ եթե այս վթարի հիմնական մեղավորը Մերսեդեսի 39-ամյա մահացած վարորդն է, ապա ինչո՞ւ է դեպքի վայրից փախուստի դիմում պատահարից 3 օր առաջ վարորդական իրավունք ստացած Ռոբերտ Աբրահամյանը և ինչո՞ւ են ականատեսները պնդում, որ որոշները Lexus-ի վրայից հանում 07 TO 777 պետհամարանիշերը։ Ի դեպ, նույն համարանիշերի ավտոմեքենայի անձնագիրը, ինչպես նաև Ռոբերտ և Արտեմ Սբրահամյանների վարորդական իրավունքների վկայականները պատահարից քիչ անց հայտնաբերվել են մեքենայից։

Նաև հարց է առաջանում, թե ինչպես է քննչական կոմիտեն նույն օրը փաստի առթիվ հարուցել քրեական գործ ՀՀ Քր․ օր․-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով, այն է՝ ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ և պատահարի վայրը լքելը, իսկ որոշ ժամանակ անց կարճում՝ մեղավորի մահվան հիմքով, այն դեպքում, երբ փաստացի առկա է Lexus-ի 18-ամյա վարորդի՝ դեպքի վայրը լքելու հանգամանքը։

Ավելին՝ ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հրապարակած տեսանյութի՝ պատահարի հետևանքով կոտրվել են նաև հարակից դեղատան ապակիները, իսկ դեղատան աշխատակիցը պատմում է, թե ինչպես է Lexus մակնիշի մի մեքենա մեծ արագությամբ հեռվից մի քանի շինությունների ու մեքենաների բախվելով և շրջվելով՝ գալիս-հարվածում դեղատանը։ Մինչդեռ ՀՀ Քննչական կոմիտեից մեր գրավոր հարցմանն ի պատասխան գրել են, որ Lexus-ի վարորդը միայն հարվածել է դեղատան ցուցափեղկին․․․

Նշենք, որ Lexus-ի 18-ամյա վարորդ Ռոբերտ Աբրահամյանը, հայտնի է նաև թավշյա հեղափոխության ժամանակ մի խումբ ցուցարարների և ազդանշան արձակող մեքենաների ձվերով հարվածելով, որը փաստող տեսանյութ ևս կա։ Տեսանյութում պարզ երևում է, որ ձվերով հարվածողների գլխավոր դերակատարներից է 18-ամյա Ռոբերտ Աբրահամյանը, իսկ ցուցումներ տվողների շարքում են նաև Ռոբերտ Աբրահամյանի հայրը՝ Արտեմ Աբրահամյանը և «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի տնօրեն Սմբատ Աղաբաբյանը։  Սակայն ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության բաժնից ԼՈՒՐԵՐ.com-ին փոխանցեցին, որ տվյալ միջադեպի մասով ՀՀ ոստիկանությունում  ահազանգ և հաղորդում չի եղել։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Աբրահամյանը չի զորակոչվել բանակ, իսկ պատճառների մասով ԼՈՒՐԵՐ.com-ը զբաղվում է։

Արմինե Միքայելյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերը
Ամենադիտված