Ջոն Բոլթոնը չի կարող խոսել իմ անունից. Փաշինյան
Քաղաքական
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, թե ԱԺ ընտրություններում հաղթելուց և վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանը կարող է վճռական որոշումներ կայացնել Արցախի հարցում, քանի որ դա հնարավորություն կտա իրեն առաջնորդություն ստանձնել, նշեց․
«Ամեն մեկը կարող է խոսել իր անունից։ Ջոն Բոլթոնը խոսում է իր անունից, և Ջոն Բոլթոնը, և ընդհանրապես որևէ մեկը չի կարող խոսել իմ անունից: Այո, ընտրվելը հնարավորություններ կտա, բայց ես ասել եմ, որ չի կարող լինել որևէ լուծում, որը ընդունելի չի լինի Հայաստանի և Արցախի ժողովուրդների և Արցախի իշխանությունների համար: Հարցի գլոբալ կարգավորման առումով հասկանում ենք, որ որևէ լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար: Որևէ լուծման պարագայում մենք պետք է լինենք հրապարակային»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)