Ալեքսանյանը մեկնարկեց հաղթանակով, Շահինյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Սպորտ
Հունգարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Շահինյանը 87 կգ քաշային կարգում կպայքարի բրոնզե մեդալի համար:
Առաջին սփոփիչ գոտեմարտում 9:0 հաշվով հաղթեց Լիտվայի մարզիկին, երկրորդում` 8:5 հաշվով առավելության հասավ Իրանի ներկայացուցչի նկատմամբ:
Բրոնզե մեդալի համար հայ ըմբիշը կպայքարի Ադրբեջանի ներկայացուցչի հետ:
Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշայինների պայքարում 1/6 եզրափակչում 5:1 հաշվով հաղթեց Իտալիայի ներկայացուցչին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)