Իրենցից հետո ԱԺ-ի 70 տոկոսը լցվեց տարբեր տեսակի, այս երկրին որևէ օգուտ չբերող մարդկանցով․Արմեն Սարգսյան
Քաղաքական
Իրենցից հետո ԱԺ-ի 70 տոկոսը լցվեց տարբեր տեսակի, այս երկրին որևէ օգուտ չբերող մարդկանցով: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը՝ խոսելով Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին:
«Այն մարդիկ, որոնք դրանց բերեցին այդտեղ, կարծում եմ, իրենց էր ձեռնտու»,- նշեց Սարգսյանը:
Դիտարկմանը, թե կարո՞ղ ենք ենթադրել, որ ոճրագործությունն այդ ժամանակվա իշխանության մաս կազմողներին էր ձեռնտու, Սարգսյանը պատասխանեց.«Երբ ասացի շահերի բախում, ես միանշանակ, չասացի, որ այդ շահերը բախվում էին անձամբ Ռոբերտ Քոչարյան-Վազգեն Սարգսյան կամ Ռոբերտ Քոչարյան-Կարեն Դեմիրճյան անձերի միջև: Շահերի բախում կարող էին լինել, ենթադրաբար, պետական մակարդակի, երկրի շահեր, պետական շահեր, Մեղրիի հարց, նաև ապագա ունեցող, դեմք ունեցող, երկիր դառնող երկրին թույլ չտալ, որ կարողանա դառնալ հզոր իմիջ ունեցող երկիր»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)