Ե՛վ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս ուժեր կային, որոնց Կարեն Սերոբիչը խանգարում էր. Ռիմա Դեմիրճյան
Քաղաքական
Ազգային ժողովում հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցելուց հետո Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է 1999 թվականին տեղի ունեցած ոճրագործությանը։ Հարցին՝ թե իր համար պա՞րզ է՝ ովքեր են սպանության հետևում կանգնած, Ռիմա Դեմիճյանը պատասխանել է․
«Պարզ , պարզ է, դա պայմանավորված էր Մեղրի-Քաջարան ճանապարհի շինարարության, Նյուվադա-Նախիջևան ճանապարհի շինարարության կասեցման հետ, մնացածը հասկացեք։ Դրանք շատ կարևոր աշխարհաքաղաքական հարցեր էին, եթե մեկը կատարվեր, մյուսը՝ ոչ, մենք հիմա անկլավային փոքր երկիր կլինեինք, ռեզերվացիա, ինչպես հնդիկները ԱՄՆ-ում»։
Հարցին՝ արդյոք կա՞ր արտաքին ուժերի միջամտություն, Դեմիրճյանի այրին պատասխանեց․
«Անպայման, փաստեր չունեմ, բայց և՛ այստեղ, և՛ այնտեղ կային ուժեր, որոնց Սերոբիչը խանգարեց»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)