Արամ Ավագյանը պրոֆեսիոնալ ռինգում հաջորդ մենամարտը կանցկացնի Հայաստանում
Սպորտ
Բռնցքամարտի հավաքականի անդամ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը հաջորդ մենամարտը կանցկացնի Հայաստանում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ավագյանը: «Մենամարտս կկայանա Հայաստանում` Ծաղկաձորում: Սակայն մրցակիցս հայտնի չէ: Հստակ չեմ կարող ասել, բայց հնարավոր է, որ մենամարտեմ կրկին Եվգենի Սմիրնովի հետ»,-ասաց Ավագյանը:
Սեպտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում ռինգ դուրս եկավ նաեւ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը: Մեր մարզիկը մրցեց ռուս ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Եվգենի Սմիռնովի հետ: Մրցավարների որոշմամբ՝ մենամարտն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Այսպիսով, Ավագյանն 8 անընդմեջ հաղթանակներից հետո ոչ-ոքի է ավարտում մենամարտն ու պահպանում WBC Internationl Silver գոտին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)