Սիմոն Մարտիրոսյանը` Եվրոպայի երիտասարդների չեմպիոն
Սպորտ
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:
Լեհաստանում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության ծանր քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը մեկ մոտեցմամբ պոկեց 190 կգ, այսուհետ հրում վարժությունում գլխավերևում պահեց 230 կգ: Երկարամարտի 420 արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:
Ավելի վաղ՝ մեդալակիրներ էին դարձել Տաթև Հակոբյանը, Վարազդատ Լալայանը, Արսեն Մարտիրոսյանը, Արփինե Դալալյանը և Դիանա Աղաբեկյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում