Կոնգոյում Էբոլայից մահերի թիվը գերազանցել է 2 հազարը Երևանում տղամարդուն ծեծել են, 17 մլն դրամ պահանջել ու նրա Mercedes-ը քարշակով տարել ԱԺ-ում իշխող մեծամասնությունը ժխտում է ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայությունը․ Աշոտյան Պակիստանի ներքին գործերի նախարարը ժամանել է Թեհրան Կայարանում կատարված ավազակությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել է Պետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է արել Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 224-ի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հնարավոր չէ վերականգնել․ Կոբախիձե Փաշինյանն ու Լիտվայի նոր վարչապետը քննարկել են Հայաստանի եվրոպական օրակարգը «Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը ոստիկանություն է ներկայացել ծառայողական ատրճանակով «Եթե Կաթողիկոս չեք ճանաչում, ինչպե՞ս եք դատում Կաթողիկոսին»․ Ղամբարյան Հավաքվեք ամբողջ ֆրակցիայով, զանգեք Փաշինյանին ու առաջարկեք ազատել աշխատանքից ՔԿ ղեկավարին 

Հայաստանի Հանրապետության եւ Արցախի ժողովրդի համաձայնությունը. նաե՛ւ Սփյուռքի. Շահան Գանտահարյանի նոր հոդվածը

Քաղաքական

ԱՄՆ  նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի Երեւան կատարած այցի առիթով հնչած տեսակետների մեկնաբանությունները առատ են: Միջազգային անդրադարձը առաւելաբար Իրանի մեկուսացման քաղաքականության ընդհանուր շրջագծում շարունակում է դիտարկել հարցը եւ կարեւորել Բոլթոնի՝ Իրանի սահմանակից երկրներում ամերիկյան գործոնի ազդեցիկության բարձրացումը։

Իրանի մեկուսացման օրակարգը հիմնական առաջադրանքներից լինելով հանդերձ՝ հայտարարություններում կային անշրջանցելի առանցքներ։

Արցախյան հակամարտության հանգուցալուծման պատկերացումը Բոլթոնը կապում էր ՀՀ-ում ստեղծված նոր հանգամանքների հետ եւ հստակեցնում, որ դա պիտի դառնա բանալի՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանների բացման:

Այս հարցով օրինաչափ էր վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի արձագանքը`  կարեւոր հավելումով։ Նա վերստին բանաձեւեց պաշտոնական Երեւանի դիրքորոշումը` լուծման որեւէ տարբերակ բացառելով առանց ՀՀ-ի եւ Արցախի ժողովրդների համաձայնության (նաեւ` Արցախի իշխանությունների): Կարեւոր հավելումը այս դեպքում համայն հայ ժողովուրդն է. վարչապետի պաշտոնակատարը հստակեցրեց, թե որովհետեւ խնդիրը համահայկական տարողություն ունի, անհրաժեշտ է ստանալ նաեւ սփյուռքի համաձայնությունը։

Սփյուռքահայությունը, ի տարբերություն Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում ապրող ժողովրդի, կամարտահայտության դրսեւորման առումով այս դեպքում չունի հանրաքվեի կազմակերպման ոչ նախադեպը, ոչ էլ իրավական իմաստով դա անցկացնելու հնարավորությունը։ Ներկա պահի դրությամբ՝ սփյուռքահայություն հասկացությունում ներառվում են դասական կառույցներն ու համահայկական տվյալ ծրագրի իրականացման համար նկատի առնվող անհատ սփյուռքահայերը, որոնք խորհրդատվական գործառույթներով հրավիրվում են պետության կողմից կազմակերպված խորհրդաժողովների։

Սփյուռքահայության դերակատարության խորհրդատվական բնույթից իրավական անցումի առաջադրանքը արծարծվեց վարչապետի պաշտոնակատարի՝ Լիբանան այցի առիթով տարբեր ձեւաչափերով կայացած հանդիպումների ընթացքում:

Փաստորեն, նախադեպային կառույցները` «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Հայոց ցեղասպանության 100-ամյակի պետական եւ տարածաշրջանային հանձնաժողովները, սփյուռքի նախարարությանն առընթեր գործած մասնագիտական ոլորտների համաժողովները, ըստ էության, կարեւոր հարթակ լինելով եւ համահայկական օրակարգեր քննարկելով, չունեին իրավական լիազորություն եւ գործառույթ մասնակից լինելու որոշման գործընթացներին: Քննարկման մեկնարկի շրջագծում գտնվող համազգային խորհրդի սահմանումը եւս կենտրոնացել էր սփյուռքահայության գործոնի խորհրդատվական գործառույթների վրա:

Լիբանանյան խորհրդակցությունների ընթացքում արծարծվեց համահայկական օրակարգ ձեւաւորելու եւ դրան առընթեր նախապատրաստվելու ընդգրկուն կառուցակարգի նախագծի կարեւորությունը: Այնպես սակայն, որ դա տեղի չտա նոր խնդիրների, բաժանարարության եւ փոխանակ, թեկուզ սահմանափակ լիազորություններով համախմբվող հարթակները զարգացնելու, չնվազեցնի որոշակի առումով կայացած գործոնի ազդեցիկությունը:

Խոսքը, հեռահար կտրվածքով, իհարկե, վերաբերում է ԱԺ-ի երկպալատ դրությանը: Այդ հնարաւորությունն է, որ սփյուռքահային, իրաւական ասելաձեւով, ՀՀ-ի սահմաններից դուրս ապրող քաղաքացուն է տրվում ոչ միայն առաջադրելու-առաջադրվելու, այլ նաեւ իբրեւ պատգամավոր մաս կազմելու ՀՀ ԱԺ-ի հատուկ պալատում, որը կքննարկի համահայկական տարողություն ունեցող օրակարգեր:

Ուրեմն, նախ ձեւաւորել համահայկական օրակարգը եւ առընթեր պատրաստել նախագիծ` հանգրվանային քայլերով ապահովելու սփյուռքահայության իրաւական լիազորությունները` մասնակից դառնալու համահայկական օրակարգերի քննարկմանն ու որոշմանը:

Անկախ դրանից, որ նման նախապատրաստությունը երկար ճանապարհ է ենթադրում, պետք է նկատել նաեւ, թե երկպալատ դրության հաստատումը միայն կարող է իրականանալ սահմանադրական փոփոխությամբ, իսկ սահմանադրական նման հիմնական փոփոխությունն ինքնին` հանրաքվեով:

Անորոշ բաժինը նաեւ այն է, որ սփյուռքահայ հասկացությունը պե՞տք է ընկալել ՀՀ սահմաններից դուրս ապրող ՀՀ քաղաքացիներ, թե՞ ընդհանրապես սփյուռքահայ ժողովուրդը, որի ժողովրդային կամարտահայտության կազմակերպումն արդյունքի իրացումը դժվար է պատկերացվում։ Առաջինի դեպքում ավելի հստակ պատկերացում է գոյանում. ՀՀ սահմաններից դուրս ապրող քաղաքացիները դեսպանությունների միջոցով կմասնակցեն հանրաքվեին:

Համենայնդեպս, կարեւորը այն է, որ պաշտոնապես հայտարարվում է, թե Արցախի հարցի լուծման ներկայացվող որեւէ տարբերակ անհրաժեշտ է, որ ապահովի ՀՀ ժողովրդի, Արցախի  իշխանությունների եւ ժողովրդի, ինչպես նաեւ սփյուռքահայության համաձայնությունը։

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Wildberries-ի պահեստներին հարվածները կարող են Կրեմլին բարդ ընտրության առաջ կանգնեցնել․ ReutersԿոնգոյում Էբոլայից մահերի թիվը գերազանցել է 2 հազարը Երևանում տղամարդուն ծեծել են, 17 մլն դրամ պահանջել ու նրա Mercedes-ը քարշակով տարելԱԺ-ում իշխող մեծամասնությունը ժխտում է ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայությունը․ Աշոտյան McDonald's-ի և մյուս արագ սննդի ցանցերի զեղչերն այլևս չեն գրավում հաճախորդներինՀորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը կտրուկ նվազել էՈւկրաինական ուժերը հրթիռային հարված են հասցրել ԲելգորոդինԿարմիր ծովում և Օմանի ծոցում նավերի վրա հարձակումներ են եղել․ երեք մարդ զոհվել էՎիկտորյա Բոնյան ցույց է տվել իր աճեցրած թեյի սունկըՊակիստանի ներքին գործերի նախարարը ժամանել է Թեհրան Ռուսաստանում դոլարի պաշտոնական փոխարժեքը նվազել էԿայարանում կատարված ավազակությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել է Պետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է արելՆովոսիբիրսկի օդանավակայանում նկատել են Պուտինի ինքնաթիռըԲժիշկը նշել է՝ երբ է ուտելուց հետո ստամոքսի ծանրությունը նորմալԿոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 224-ի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հնարավոր չէ վերականգնել․ Կոբախիձե Փաշինյանն ու Լիտվայի նոր վարչապետը քննարկել են Հայաստանի եվրոպական օրակարգը«Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը ոստիկանություն է ներկայացել ծառայողական ատրճանակով«Եթե Կաթողիկոս չեք ճանաչում, ինչպե՞ս եք դատում Կաթողիկոսին»․ ՂամբարյանՀավաքվեք ամբողջ ֆրակցիայով, զանգեք Փաշինյանին ու առաջարկեք ազատել աշխատանքից ՔԿ ղեկավարինԹրամփը պաշտպանել է Ինֆանտինոյին․ «Նրան պաշտոնից հեռացնելը սարսափելի սխալ կլինի»Բժիշկը նշել է՝ ովքեր պետք է խուսափեն չրերիցՄահացել է «հունիսի 31» ֆիլմի աստղ և խորհրդային դերասանուհի Նատալյա Տրուբնիկովան 44-օրյա պատերազմում անհետ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում աղջիկ է ծնվելԵրևանում 67 համարի ավտոբուսում տղամարդ է մահացել Հայկ Կոնջորյանի եղբորն ուղեկցած ոստիկանն ազատվել է աշխատանքից Հայաստանը քննարկում է Իրանից և Ադրբեջանից գազի ներկրման հնարավորությունըԶելենսկի․ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է նաև Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռներովՀայաստանում տարեվերջին գնաճը կնվազի մինչև 4,4%Ստամբուլի օդանավակայանը գերազանցել է Լոնդոնին՝ դառնալով Եվրոպայի ամենածանրաբեռնվածըԿոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 224-իԱտրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները (տեսանյութ) Ռոզա Բաբայանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալՇիրակի մարզում հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ ենՄարդուն դատում են նրա համար, որ խոստացել է՝ Ռուբեն Վարդանյանը հետ կգա, եթե մենք ընտրվենքԹոշակառուն փորձել է ազատվել ժառանգություն մնացած զենքից և հայտնվել հետաքննության տակՌուսաստանը գազը թանկացնի՝ այլընտրանք ունենք․ Խանդանյանը՝ TRIPP-ի միջոցով գազամուղի հնարավորության մասինՍննդաբանը նշել է սրտի համար ամենաօգտակար ձկնատեսակներըԽանդանյան․ Հայաստանը ՀԱՊԿ վերադառնալու հեռանկար չի տեսնումԿալանավորվել է Աննա Մկրտչյանի հայրը. Թուրքիայում պայթյուն է եղելԿռացա, ադյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Ի՞նչ աշխատանք է կատարում Փաշինյանի դուստրը Արդարադատության նախարարությունումՌուբինյանը՝ Խաչատրյանին. «29,743 քառ. կմ թիվը հենց ձեզնից ենք վերցրել»Radio Caroline-ի աշխատակիցը սխալմամբ եթեր է հեռարձակել Չարլզ III-ի մահվան մասին լուրը և փախել Կոմիտաս-Փափազյան խաչմերուկի ծեծկռտուքի մասնակիցները հայտնաբերվել են․ «Tesla»-ի ու «Opel»-ի վարորդները ձերբակալվել ենԿատարի ԱԳՆ-ը հայտարարել է Հորմուզի շուրջ Օման-Իրան բանակցություններում շրջադարձային պահի մասին Էս Ալմաթիի հռչակագիրը, էս էլ` Տեր-Պետրոսյանի ստորագրությունը, ու՞ր ա պահանջ սահմանների մասինՇնություն է․ ով եկեղեցուն նեղացնի,նրա ատամները կկոտրվեն․ Արման Նուռը՝ Կաթողիկոսի դատավարության մասինԷթնա լեռան վրա ժայթքման նոր անցք է բացվել
Ամենադիտված