ԱՀ ԱԺ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Արցախ
Հոկտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ նախագահի տեղակալի, խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հանձնաժողովային քննարկումներում դրական եզրակացություն ստացած օրինագծերի վերաբերյալ մշտական հանձնաժողովների նախագահները տվել են համապատասխան պարզաբանումներ:
ԱԺ նախագահի ներկայացմամբ՝ առաջիկա լիագումար նիստի օրակարգում ընդգրկվել են նաև Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավոր նշանակելու մասին և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակելու մասին պարտադիր քննարկման ենթակա երկու հարցերը:
Ամփոփելով աշխատանքային խորհրդակցության արդյունքները՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ ԱԺ 8-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին ժամը 11:00-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)