Բելառուսը Հայաստանի հետ համագործակցության բազմաթիվ ծրագրեր ունի
Արտաքին Քաղաքական
Բելառուսը Հայաստանի հետ համագործակցության բազմաթիվ ծրագրեր ունի, որոնք ցանկանում է կյանքի կոչել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ԱՊՀ Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի բացման արարողությունից հետո նշեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:
«Հայաստանի ու Բելառուսի միջև շարունակվում են կառուցողականփոխհարաբերությունները մի շարք հարցերի շուրջ: Մենք տեսնում ենքբելառուսական ապրանքների Հայաստան արտահանման ծավալներիու հայկական արտադրանքի Բելառուս արտահանման ծավալներիաճը: Մենք ակնկալում ենք, որ շուտող տեղի կունենանկառավարական մակարդակի այցեր: Հայաստանի հետ մենք շատծրագրեր ունենք, պետք է դրանք կյանքի կոչելու ուժ ունենանք»,-ասաց Նազարուկը:
Դեսպանը նշեց, որ ինքը քաղաքագիտական գնահատականներ չի կարող տալ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, բայց նրա խոսքով` դրանք բնական գործընթացներ են:
«Ես քաղաքագետ չեմ, և իրավունք չունեմ խոսելու մտավախություններով և այլ գնահատականներով: Մենք այստեղ ենք գտնվում, որպեսզի շարունակենք համագործակցությունը, իսկ ղեկավարի փոփոխությունը բնականոն գործընթաց է ցանկացած պետությունում»,- նկատեց Իգոր Նազարուկը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)