Կոնգոյում Էբոլայից մահերի թիվը գերազանցել է 2 հազարը Երևանում տղամարդուն ծեծել են, 17 մլն դրամ պահանջել ու նրա Mercedes-ը քարշակով տարել ԱԺ-ում իշխող մեծամասնությունը ժխտում է ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայությունը․ Աշոտյան Պակիստանի ներքին գործերի նախարարը ժամանել է Թեհրան Կայարանում կատարված ավազակությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել է Պետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է արել Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 224-ի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հնարավոր չէ վերականգնել․ Կոբախիձե Փաշինյանն ու Լիտվայի նոր վարչապետը քննարկել են Հայաստանի եվրոպական օրակարգը «Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը ոստիկանություն է ներկայացել ծառայողական ատրճանակով «Եթե Կաթողիկոս չեք ճանաչում, ինչպե՞ս եք դատում Կաթողիկոսին»․ Ղամբարյան Հավաքվեք ամբողջ ֆրակցիայով, զանգեք Փաշինյանին ու առաջարկեք ազատել աշխատանքից ՔԿ ղեկավարին 

Մի քանի դիտարկում Ջոն Բոլթոնի այցի մասին

Քաղաքական

ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջան Հայաստանում բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել: Հատկապես զգայուն են ընդունվել Բոլթոնի հայտարարությունները՝ Հայաստանին և Ադրբեջանին ամերիկյան ռազմատեխնիկա վաճառելու արգելքի հանման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ըստ 1992 թվականի հոկտեմբերի 24-ին ԱՄՆ կոնգրեսի կողմից ընդունված «Ազատության աջակցության ակտի» 907-րդ փոփոխության՝ ԱՄՆ կառավարությանն արգելված է Ադրբեջանին օգնություն հատկացնել: Ըստ այս փոփոխության՝ արգելքը կարող է հանվել միայն, եթե Ադրբեջանը հստակ քայլեր ձեռնարկի Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին շրջափակումից հանելու ուղղությամբ, կամ եթե ԱՄՆ նախագահը կարողանա ապացուցել կոնգրեսին, որ  արգելքի հանումը ԱՄՆ ազգային շահերին ձեռնտու է։ Այս փոփոխության արդյունքում Ադրբեջանը դարձավ նախկին ԽՍՀՄ միակ երկիրը, որը անկախացումից հետո ամերիկյան օգնություն չի ստացել։

«Ազատության աջակցության ակտի» 907-րդ փոփոխության հնարավոր կասեցման շուրջ քննարկումների կուլմինացիան դարձավ, թերևս, Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը, որում նա Բոլթոնի հայտարարություններն անվանել էր «Փաշինյանի ֆիասկո»։ Ըստ Սարգսյանի․ «Առաջին անգամ հայ-ամերիկյան պաշտոնական երկխոսության նպատակը ոչ թե փոխադարձ շահերի և մոտեցումների ճշգրտումն էր, այլ մեկ կողմի շահերի մասին մյուսին իրազեկելը: Տպավորություն ստեղծվեց, որ Բոլթոնը ոչ թե ԱՄՆ-ի նախագահի, այլ ՀՀ վարչապետի խորհրդականն է, ով եկել է հուշելու, թե ինչը պետք է անել և ինչը` ոչ»։ Հետևաբար՝ Հայաստանում Բոլթոնի տարածաշրջանային այցի շուրջ վերլուծությունները ծավալվում են բացառապես հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում՝ անտեսելով ԱՄՆ ներքին իրավիճակը և այս այցի աշխարհաքաղաքական ենթատեքստը։

ԱՄՆ ներքին իրավիճակը

ԱՄՆ ներքին իրավիճակը Դոնալդ Թրամփի նախագահության օրոք բավականին հակասական է։ Պարբերաբար տարածվում են նորություններ այն մասին, որ ԱՄՆ կոնգրեսը և նախագահ Դոնալդ Թրամփը որոշակի խնդիրների վերաբերյալ հակադիր տեսակետներ ունեն։ Այս հակասություններն ակնհայտ են Ռուսաստանի դեմ սանկցիաների խստացման և երկարացման հարցում։ 2017 թվականի հուլիսին ԱՄՆ կոնգրեսը անգամ հատուկ օրենսդրական կարգավորում մշակեց, որն օգոստոսին ստիպված էր ստորագրել հենց նախագահ Թրամփը։ Այդ կարգավորումը սահմանափակում է նախագահի իրավասությունները՝ սանկցիաները միանձնյա որոշումով թեթևացնելու հնարավոր սցենարները կանխելու համար։ Այս պահին էլ կոնգրեսը և Թրամփը հակասություններ ունեն Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների պարբերական խախտումների շուրջ։ Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգիի անհետացումը հոկտեմբերի սկզբին Ստամբուլի՝ Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում նոր լարվածություն է առաջացրել ԱՄՆ օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև։ Մի կողմից Թրամփը հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիային պատասխանատվության չի ենթարկելու, քանի որ ԱՄՆ-ը կարող է կորցնել իր հսկայական մասնաբաժինը Սաուդյան Արաբիային զենքի ու զինամթերքի վաճառքում՝ զիջելով իր տեղը Ռուսաստանին կամ Չինաստանին: Կոնգրեսն էլ իր հերթին պահանջում է Էր-Րիյադին պատասխանատվության ենթարկել՝ արգելելով ամերիկյան զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային։ Հիշեցնենք, որ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ փոփոխությունը կասեցնելու համար ևս Թրամփի ադմինիստրացիան պիտի ստանա կոնգրեսի համաձայնությունը, հետևաբար Բոլթոնի հայտարարությունը դեռևս չի նշանակում, որ արգելքը կվերացվի։  

Իրան և Ռուսաստան

Բոլթոնի այցը տարածաշրջան տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարության ֆոնին, ըստ որի՝ Վաշինգտոնը դուրս կգա 1987թ. ԱՄՆ և ԽՍՀՄ ղեկավարներ Ռոնալդ Ռեյգանի ու Միխայիլ Գորբաչովի կնքած «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագրից։ Ընդ որում՝ ուշագրավ է, որ այս համաձայնագրից դուրս գալու ակտիվ ջատագովը հենց Բոլթոնն է, ով զենքի վաճառքը կասեցնող պայմանագրերի մշտական հակառակորդներից է ԱՄՆ-ի ներսում։ Ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացումից բացի, ավելի և ավելի են խստանում Թրամփի ադմինիստրացիայի՝ Իրանին մեկուսացնելու ուղղությամբ ջանքերը։ Միացյալ նահանգների՝ Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին այս այցը ավելի շուտ փորձ էր՝ քաղաքական ուղերձ հղելու վերջիններիս և ցույց տալու, որ ԱՄՆ-ն ակտիվացնում է իր ներկայությունը թե՛ Թեհրանի և թե՛ Մոսկվայի համար կարևորություն ունեցող Կովկասում, որը նաև այս երկու երկրներին իրար կապող ցամաքային ճանապարհն է։  

Թրամփի արտաքին քաղաքականությունը

Ամերիկյան հետազոտական կազմակերպությունները պնդում են, որ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ վարկանիշն ամբողջ աշխարհում անկում է գրանցել: 2018 թվականի հոկտեմբերին հրապարակված Pew Research կենտրոնի հետազոտության համաձայն՝ շուրջ 25 երկրներում հարցվածների մեծամասնությունը նշել է, որ միջազգային քաղաքական որոշումները կայացնելիս ԱՄՆ-ն հաշվի չի առնում իրենց երկրի շահերը։ Հատկապես ցածր է Թրամփի վարկանիշը Եվրոպայում, որտեղ թե՛ հասարակական և թե՛ քաղաքական շերտերում առկա է դժգոհություն Թրամփի արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Մասնավորապես՝ Թրամփը դուրս է բերել Միացյալ Նահանգները Փարիզի կլիմայի համաձայնագրից, Իրանի հետ միջուկային պայմանագրից, ինչպես նաև պարբերաբար քննադատում է ԱՄՆ ավանդական դաշնակից երկրներին՝ ՆԱՏՕ անդամներին։ Այս տարի հուլիսին կայացած ՆԱՏՕ վեհաժողովի ընթացքում, մասնավորապես, Թրամփը Գերմանիայի վերաբերյալ հայտարարել էր, թե այս երկիրը բացարձակապես գտնվում է ՌԴ վերահսկողության տակ, ապա իր թվիթերյան էջում մի շարք մեղադրական հայտարարություններ արել Գերմանիայի վերաբերյալ։ Փաստորեն Թրամփի ադմինիստրացիայի արտաքին քաղաքականության բնորոշ գծերից է անխտիր բոլորին քննադատելը։

Նմանատիպ միջազգային իրավիճակի ֆոնին Բոլթոնի հայտարարությունները թե Երևանում և թե Բաքվում պետք է ավելի շուտ դիտարկել ԱՄՆ արտաքին քաղաքականության ենթատեքստում։ Այցի հիմնական նպատակը Իրանին և Ռուսաստանին քաղաքական ուղերձներ հղելն էր՝ այս երկու երկրների համար կարևոր տարածաշրջանից։ Ինչ վերաբերում է զենքի վաճառքի արգելքի վերացմանը, ապա Թրամփի խորհրդականի այս նախաձեռնությունը դեռևս պետք է ներկայացվի կոնգրեսի հավանությանը, որն ԱՄՆ նախագահի հետ վերջին երկու տարիներին դժվարությամբ է համաձայնության գալիս։  

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Wildberries-ի պահեստներին հարվածները կարող են Կրեմլին բարդ ընտրության առաջ կանգնեցնել․ ReutersԿոնգոյում Էբոլայից մահերի թիվը գերազանցել է 2 հազարը Երևանում տղամարդուն ծեծել են, 17 մլն դրամ պահանջել ու նրա Mercedes-ը քարշակով տարելԱԺ-ում իշխող մեծամասնությունը ժխտում է ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայությունը․ Աշոտյան McDonald's-ի և մյուս արագ սննդի ցանցերի զեղչերն այլևս չեն գրավում հաճախորդներինՀորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը կտրուկ նվազել էՈւկրաինական ուժերը հրթիռային հարված են հասցրել ԲելգորոդինԿարմիր ծովում և Օմանի ծոցում նավերի վրա հարձակումներ են եղել․ երեք մարդ զոհվել էՎիկտորյա Բոնյան ցույց է տվել իր աճեցրած թեյի սունկըՊակիստանի ներքին գործերի նախարարը ժամանել է Թեհրան Ռուսաստանում դոլարի պաշտոնական փոխարժեքը նվազել էԿայարանում կատարված ավազակությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել է Պետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է արելՆովոսիբիրսկի օդանավակայանում նկատել են Պուտինի ինքնաթիռըԲժիշկը նշել է՝ երբ է ուտելուց հետո ստամոքսի ծանրությունը նորմալԿոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 224-ի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հնարավոր չէ վերականգնել․ Կոբախիձե Փաշինյանն ու Լիտվայի նոր վարչապետը քննարկել են Հայաստանի եվրոպական օրակարգը«Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը ոստիկանություն է ներկայացել ծառայողական ատրճանակով«Եթե Կաթողիկոս չեք ճանաչում, ինչպե՞ս եք դատում Կաթողիկոսին»․ ՂամբարյանՀավաքվեք ամբողջ ֆրակցիայով, զանգեք Փաշինյանին ու առաջարկեք ազատել աշխատանքից ՔԿ ղեկավարինԹրամփը պաշտպանել է Ինֆանտինոյին․ «Նրան պաշտոնից հեռացնելը սարսափելի սխալ կլինի»Բժիշկը նշել է՝ ովքեր պետք է խուսափեն չրերիցՄահացել է «հունիսի 31» ֆիլմի աստղ և խորհրդային դերասանուհի Նատալյա Տրուբնիկովան 44-օրյա պատերազմում անհետ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում աղջիկ է ծնվելԵրևանում 67 համարի ավտոբուսում տղամարդ է մահացել Հայկ Կոնջորյանի եղբորն ուղեկցած ոստիկանն ազատվել է աշխատանքից Հայաստանը քննարկում է Իրանից և Ադրբեջանից գազի ներկրման հնարավորությունըԶելենսկի․ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է նաև Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռներովՀայաստանում տարեվերջին գնաճը կնվազի մինչև 4,4%Ստամբուլի օդանավակայանը գերազանցել է Լոնդոնին՝ դառնալով Եվրոպայի ամենածանրաբեռնվածըԿոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 224-իԱտրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները (տեսանյութ) Ռոզա Բաբայանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալՇիրակի մարզում հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ ենՄարդուն դատում են նրա համար, որ խոստացել է՝ Ռուբեն Վարդանյանը հետ կգա, եթե մենք ընտրվենքԹոշակառուն փորձել է ազատվել ժառանգություն մնացած զենքից և հայտնվել հետաքննության տակՌուսաստանը գազը թանկացնի՝ այլընտրանք ունենք․ Խանդանյանը՝ TRIPP-ի միջոցով գազամուղի հնարավորության մասինՍննդաբանը նշել է սրտի համար ամենաօգտակար ձկնատեսակներըԽանդանյան․ Հայաստանը ՀԱՊԿ վերադառնալու հեռանկար չի տեսնումԿալանավորվել է Աննա Մկրտչյանի հայրը. Թուրքիայում պայթյուն է եղելԿռացա, ադյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Ի՞նչ աշխատանք է կատարում Փաշինյանի դուստրը Արդարադատության նախարարությունումՌուբինյանը՝ Խաչատրյանին. «29,743 քառ. կմ թիվը հենց ձեզնից ենք վերցրել»Radio Caroline-ի աշխատակիցը սխալմամբ եթեր է հեռարձակել Չարլզ III-ի մահվան մասին լուրը և փախել Կոմիտաս-Փափազյան խաչմերուկի ծեծկռտուքի մասնակիցները հայտնաբերվել են․ «Tesla»-ի ու «Opel»-ի վարորդները ձերբակալվել ենԿատարի ԱԳՆ-ը հայտարարել է Հորմուզի շուրջ Օման-Իրան բանակցություններում շրջադարձային պահի մասին Էս Ալմաթիի հռչակագիրը, էս էլ` Տեր-Պետրոսյանի ստորագրությունը, ու՞ր ա պահանջ սահմանների մասինՇնություն է․ ով եկեղեցուն նեղացնի,նրա ատամները կկոտրվեն․ Արման Նուռը՝ Կաթողիկոսի դատավարության մասինԷթնա լեռան վրա ժայթքման նոր անցք է բացվել
Ամենադիտված