Գազ չի լինի Ի՞նչ իրավիճակ է Լարսում Երբ տեղումները կդադարեն Երևանում և մարզերում լույս չի լինի. հասցեներ Ռուբիոն նշել է Իրանի հետ բանակցություններում զգալի առաջընթացի մասին Անգլիայի Պրեմիեր լիգան հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը Պակիստանում գնացքի պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է «Ուժեղ Հայաստան»-ի պաստառներն` Ավան վարչական շրջանում (Լուսանկարներ) Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների․ ԱՄՆ դեսպանատուն «Ford»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում Նոր մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին 

Հայտարարում եմ ՀՀ քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցելու իմ որոշման մասին․ Արթուր Ղազինյան

Քաղաքական

Քաղաքագետ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Սիրելի Հայրենակիցներ,

Երկար մտորելուց և շահագրգիռ կազմակերպությունների և անձանց հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո հայտարարում եմ` Հայաստանի Հանրապետության քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցելու իմ որոշման մասին:

Պետք է խոստովանեմ, որ այս որոշումն ինձ հեշտ չի տրվել, քանի որ մինչ այժմ զբաղվել եմ իմ սիրած գործով` կրթությամբ և գիտությամբ, համարելով, որ որակյալ կրթությունն ու գիտությունը այն միջոցն է, որ կլուծի Հայրենիքիս առջև ծառացած լրջագույն խնդիրներն և կկանխի սպառնացող վտանգներն ու սպառնալիքները:

Ապրիլյան համաժողովրդական զարթոնքն ու շարժման հաջողությունը նոր ոգևորություն և հույս առաջացրեց իմ մեջ, որ վերաջապես Հայաստանում կձևավորվի մրցակացային և գաղափարախոսության վրա հիմնված քաղաքական համակարգ` բոլոր կուսակցությունների համար գործելու հավասար և ազատ պայմաններով:

Ժողովրդի հաղթանակն ընդդեմ բռնատիրության, համատարած և համակարգային կոռուպցիայի և հովանավորչության, ամբողջատիրության, մեկ մարդու կողմից երկրում ամեն ինչ որոշելու պրակտիկայի, ապաշնորհ և անարդյունավետ կառավարման, ինչպես նաև հանուն արդարության, ազատության, արժանապատվության չի կարող հաջողության չհասնել:

Հաղթանակել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, իսկ միասին վերցրած` ՀՀ ժողովուրդը, որը չի կարող չհաղթել, քանի որ ժողովրդի պարտությունը դա պետության և պետականության պարտությունն է:

Ցավով պետք է արձանագրեմ, որ վերջին 6 ամիսների ընթացքում ժողովրդի հաղթանակը չենթարկցեց անհրաժեշտ կապիտալիզացիայի, ինչի մասին ես բազմիցս ահազանգել եմ` հուսալով, որ նոր կառավարության իմ հարգելի գործընկերները կգիտակցեն պահի լրջությունն ու փոփոխությունների օրեցօր նվազող հնարավորությունների մեծ ռիսկը:

Այլ պայմաններում այս ժամկետը կարող է թվալ շատ կարճ իրական և շոշափելի հաջողություններ արձանագրելու համար, սակայն այսօր յուրաքանչյուր օրն ու ժամն աշխատում են այդքան երկար սպասված փոփոխությունների իրացման դեմ` առաջացնելով նոր ռիսկեր և մարտահրավերներ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում:

Միաժամանակ խիստ մտահոգված եմ հայկական ինքնության հենասյունների և ազգային ինստիտուտների նկատմամբ նոր կառավարության որդեգրած անբարեխիղճ վերաբերմունքով, որի հետևանքով զգալիորեն հեղինակազրկվեցին և արժեզրկվեցին պետական ինստիտուտները, ինչը հնարավորությունների լայն դաշտ ստեղծեց գլոբալիզացիայի կողմնակից ուժերի համար Հայաստանը հերթական թիրախ դարձնելու համար:

Վերջին 20 տարվա ընթացքում ՀՀԿ-ի կողմից պահպանողական գաղափարախոսության աստիճանական ու հետևողական հեղինակազրկման և ապականման հետևանքով Հայաստանում ձևավորվել է «ամեն ինչ սխալ է և պետք է քանդվի» կեղծ օրակարգը, որի արդյունքում հարվածի թիրախ են դառնում այնպիսի հենասյունային ինստիտուտներ, ինչպիսիք են Հայ Առաքելական եկեղեցին, Բանակը, Կրթական և Տնտեսական համակարգերը, Հայկական մշակույթն ու ավանդույթները, ընտանեկան արժեքները:

Կողմնակից լինելով ազատական շուկայական տնտեսության, հասարակական հարաբերությունների ապականոնակարգմանն ու ապակենտրոնացմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը, ժողովրդավարությանն ու իրավունքի գերակայությանը, ինչպես նաև օրենքի առջև բոլորի հավասարությանը, միևնույն ժամանակ պնդում եմ, որ յուրաքանչյուր իրավունք նաև պարտականություն է, իսկ յուրաքանչյուր ազատություն` պատասխանատվություն, ինչի արդար և անկողմնակալ կիրառման երաշխավորն է Հայաստանի Հանրապետությունը` որպես վարչական հարկադրանքի կիրառման միակ իրավասու սուբյեկտ:

Հիմք ընդունելով վերոգրյալը, հայտարարում եմ, որ իմ հետագա քաղաքական գործունեության հիմքում դրված կլինի աջ ուղղվածության, լիբերալ պահպանոողական` նեոկոնսերվատիվ, գաղափարախոսությունը:

Քաղաքական գործընթացներին մասնակցելու ձևաչափի մասին լրացուցիչ կհայտարարեմ ՀՀ քաղաքական ուժերի և շահագրգիռ խմբերի հետ խորհրդակցություններն ավարտելուց հետո»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գազ չի լինիԻ՞նչ իրավիճակ է ԼարսումԵրբ տեղումները կդադարենԵրևանում և մարզերում լույս չի լինի. հասցեներՄայիսի 25-ի վաղ առավոտյան ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆ Սրտիկը՝ ձեռքերին, մաղձը՝ խոսքի մեջ. իշխանությունը, որ խոսում է խաղաղությունից, թող նախ ինքը խաղաղվի. Հայր Հովհաննես ՃՏՊ Շաղափ բնակավայրի սկզբնամասում. փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին Եղեք համարձակ պահապանը հոգևոր և ազգային մեր արժեքների ու սրբությունների. Վեհափառ Հայրապետի պատգամը՝ նորաօծ եպիսկոպոսներին Առգրավել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը «Այդ ու տեւական ժամանակ ԶՈՒ ստորաբաժանումների տարբեր առիթներով կատարվող երգացանկում «Պատերազմ եք գնում», «Գետաշեն» ու մնացյալ ազգային-հեղափոխական երգերը կա՞ն»..»․ Մանուկյանը արձագանքել է ՊապիկյանինՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում Թևանյանի հայտարարությունից մինչև Վարդանյանի հնարավոր հանձնում․ նույն շղթայի օղակնե՞ր. ՍուրենյանցԱրթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը․ փաստաբան Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է չբացահայտել Մարտի 1-ի գործը․ Արթուր Խաչատրյան Հրդեհ Երևանի տներից մեկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ռուբիոն նշել է Իրանի հետ բանակցություններում զգալի առաջընթացի մասին Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է ներկայացնել ԵՄ-ն Ռուսաստանի հետ բանակցություններում Անգլիայի Պրեմիեր լիգան հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը Պակիստանում գնացքի պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է «Ուժեղ Հայաստան»-ի պաստառներն` Ավան վարչական շրջանում (Լուսանկարներ)Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների․ ԱՄՆ դեսպանատուն «Ford»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում Նոր մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին ԱՄՆ-ն և Իրանը կստորագրեն 60-օրյա փոխըմբռնման հուշագիր. Axios Կիևի վրա գիշերային հարձակման հետևանքով կա մեկ զոհ. օգտագործվել է նաև «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռը Բայց համերգը մնում է օրակարգում. Ժաննա Անդրեասյանը արձագանքել է Թանկյանի հերքմանը Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել Պակիստանում գնացքի պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ ՈՒՂԻՂ. Մայր տաճարում Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբԼարսը բաց է Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանին. «Կարծեք, թե ինչ-որ շփոթմունք կա» Երևանի Դավիթ Մալյան փողոցում ավտոմեքենա է այրվել Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար. ՓաշինյանԱֆրիկային Էբոլայի բռնկմանն արձագանքելու համար անհրաժեշտ է գրեթե 319 միլիոն դոլար Ռուբիոն հայտարարել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասինՌուսաստանը պատրաստվում է հարված հասցնել Ուկրաինային «Օրեշնիկ» հրթիռով. ԶելենսկիԹրամփը նշել է` երբ կարող է որոշում կայացնել Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսման վերաբերյալԳետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի փոփոխական ռեժիմՈւկրաինան նշել է պատերազմի ավարտի հնարավոր ժամկետներըԹրամփը «Միացյալ Նահանգների նկատմամբ իր սիրո» պատճառով` չի կարողանա մասնակցել որդու հարսանիքինՎաշինգտոնը ՄԱԿ-ում մեկնաբանել է Ստարոբիլսկի վրա հարձակումըԵրևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեցԹրամփը լուսանկար է հրապարակել՝ «Ողջույն, Գրենլանդիա» գրությամբ ԱՄՆ իշխանությունները տասնյակ տեսանյութեր են հրապարակել այլմոլորակայինների մասնակցությամբՄինչև հաղորդումը թողարկվի, վստահաբար Անդրանիկ Թևանյանը կալանավորված կլինի. Սուրենյանց (տեսանյութ)Նորվեգիայում լրտեսության վախի պատճառով փակել են հանրային զուգարանը«Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն
Ամենադիտված