Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Հայերը նախընտրում են հանգստանալ Թուրքիայում. ովքեր են նպաստում դրան և ինչպես

Հասարակություն

Հյուրանոցային տնտեսությունն այսօր աշխարհում ամենաարագ տեմպերով զարգացող ոլորտներից է, բայց ոչ Հայաստանում, և չնայած նրան, որ 2000թ. ՀՀ-ում բացվել են 180-ից ավել հյուրանոցներ, միևնույնն է՝ ՀՀ բնակիչները ձգտում են արտերկրում հանգստանալ:

Ներկայում հայաստանյան պատկերը հետևյալն է՝ ունենք հյուրանոցային լուրջ տնտեսություն, սակայն մարդիկ նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել Եգիպտոսում, Թուրքիայում, Վրաստանում, շուկայական ներքին գների պատճառով: Ի դեպ՝ Թուրքիայում իրենց ամանորյա հանգիստն անցկացնողների թիվն այնքան էլ քիչ չէ՝ ի հեճուկս ոխակալ վերաբերմունքի: 

Դեպի Թուրքիա չվերթների կազմակերպման «հոգսն» իր վրա է վերցրել «Բագրատ Տուր» տուրիստական գործակալությունը և պարզվում է, որ հատուկ պայմանավորվածություն ունի Թուրքիայի հետ Երևան-Անթալիա-Երևան և Երևան-Ստամբուլ-Երևան չվերթ իրականացնել այն դեպքում, երբ Հայաստանը Թուրքիայի հետ չունի չվերթուղի: 

«Ես Թուրքիայի հետ հատուկ պայմանավորվածություն ունեմ, որ մեզ մոտավորապես տարին մեկ՝ ինքնաթիռ են տրամադրում, էդ ամեն մեկը չի կարողանում անել: Ժողովրդին էլ ավելի հարմար է իքս գումարով գնալ Անթալիա և հանգստանալ 1 շաբաթ, քան թե նույն գումարով գնալ Ծաղկաձոր և մնալ 3 օր»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում այսպես բացատրեց իր գործունեության ընթացակարգը «Բագրատ Տուր»-ի տնօրեն Բագրատ Նավոյանը, անդրադառնալով Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությանն ու պահանջարկին:

Ստացվում է նաև այնպես, որ չնայած Երևան-Ստամբուլ և Երևան-Անթալիա ավիաուղու բացակայության, «Բագրատ Տուր»-ը ջանք ու եռանդ չի խնայել այն ստեղծելու և սեփական բիզնեսն առաջ տանելու համար:

Ըստ «Բագրատ Տուր»-ի սեձփականատիրոջ՝ նա զբաղվում է դեպի Թուրքիա չարթերային թռիչքների կազմակերպմամբ, որպեսզի «չկպչի» մյուս տուրերի աշխատանքին: Սակայն ամենահետաքրքրականն այն է, որ Թուրքիայում իրենց հանգիստը վայելող հայերի քանակն այնքան էլ քիչ չէ, որքան որ թվում է՝ պետք է լիներ: Այսինքն՝ տուրիզմի ոլորտում չի գործում «հայու գենի» մոտիվացիան: 

Տուրիստական ոլորտի մասնագետ Նարինե Ղազարյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում վստահեցրեց, որ 2016թ. Ապրիլյան քառօրյայից հետո  ՀՀ-ում գործող տուրիստական գործակալությունների մեծ մասը  Թուրքիա չվերթեր չեն իրականացնում: Բայց հակառակ սրան՝ «Բագրատ Տուր»-ն էլ իր հերթին չի դադարում մարդկանց հրապուրելով՝ գովազդել թուրքական ավիատոմսերն ու հյուրանոցները՝ շեշտը դնելով էժան հանգստի վրա:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ առավել շատ չվերթեր են իրականացվում դեպի Եգիպտոս՝ կրկին մատչելիությունից ելնելով: «Մարդկանց ավելի շատ ձեռնտու է 50.000 դրամ ավել վճարել և գնալ Եգիպտոս՝ և՛ երկիր տեսնել, և՛ հանգստանալ, քան մնալ Հայաստանում»,-մանրամասնում է Նարինե Ղազարյանը: 

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք հյուրանոցային ներքին շուկայական գները հարմար են զբոսաշրջիկների գրպանին, Ղազարյանը պատասխանեց. «Զբոսաշրջիկների համար հարմար գներ են, ինչը չեմ կարող ասել Հայաստանի բնակիչների մասով, սակայն այդ ամենը որոշում են հյուրանոցատերերը և դրա հետ պետք է հաշվի նստել»:

Վերջում նշենք, որ հյուրանոցներից բացի, Հայաստանում գործում են նաև հյուրանոցային տնտեսության այլ օբյեկտներ, ինչպիսիք են՝ հյուրանոցատիպ հանգրվանները, հանգստյան տները, առողջարաններն ու պանսիոնները: 

Արմինե Միքայելյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված