Հովհաննես Հովսեփյանը՝ հոգեորսության զոհ. «Ժամանակ»
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
2013թ. նախագահական ընտրություններից հետո կալանավորվեց նախագահի թեկնածու, այսպես կոչված՝ էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ով դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր նախագահի մեկ այլ թեկնածուի` Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սեդրակյանը կողմնակիցներ եւ հետեւորդներ է ունեցել ոչ միայն ընդդիմության մեջ, այլ նաեւ նախագահական ապարատում: Մասնավորապես՝ Սեդրակյանի ազդեցության տակ է գտնվել նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար, այնուհետեւ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը, այն աստիճան, որ նրան դիմել է պարոն նախագահով:
Հովսեփյանը նախագահական ապարատի մի խումբ աշխատակիցների հետ ժամանակին հաճախել է Վարդան Սեդրակյանի կազմակերպած էպոսի տեղայնացման դասընթացներին, դարձել նրա հոգեորսության զոհը եւ շարունակում է հավատալ Ագռավաքարից Փոքր Մհեր-Վարդան Սեդրակյանի դուրս գալու եւ իր հետ փրկություն բերելու գաղափարին:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)