Բասկետբոլի առաջնությունում առաջատարը կրկին «Արագած»-ն է
Սպորտ
Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության 4-րդ տուրից հետո առաջատարը չի փոխվել:
Հերթական հաղթանակից հետո մրցաշարային աղյուսակը 8 միավորով գլխավորում է նորաստեղծ «Արագած» ակումբը: 7 միավորով երկրորդ տեղում «Ուրարտու»-ն է: Եռյակը 6 միավորով եզրափակում է «Արթիկ»-ը: Այնուհետև միմյանց համապատասխանաբար հաջորդում են «Էրեբունի»-ն (5 միավոր), ՖԻՄԱ-ն (5 միավոր), «Արցախ»-ը (5 միավոր):
Հաջորդ տուրում միմյանց հետ կմրցեն «Արագած»-«Ուրարտու», «Արթիկ»-«Արցախ» և ՖԻՄԱ-«էրեբունի» զույգերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)