Աշխարհի առաջնությունը բարդ մրցապայքարում անցավ. Լևոն Ջուլֆալակյան
Սպորտ
Հայաստանի հունահռոմեականոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն ամփոփեց աշխարհի առաջնությունում գրանցvած արդյունքները:
«Հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմը 8 քաշային կարգից 4-ում պայքարում էր մեդալների համար: Սակայն միայն երկու մեդալ նվաճեցինք: Այս աշխարհի առաջնությունն իրոք լուրջ և բարդ մրցապայքարում անցավ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ջուլֆալակյանը:
Մարզիչը փաստեց, որ թիմային հաշվարկում թիմը գրավեց 6-րդ տեղը: Եթե Ալեքսանյանը մասնակցեր գոտեմարտին և հաղթեր, կգրավեին 4-րդ տեղը: «Թեպետ մեզ նման փոքր երկրի համար աշխարհի առաջնությունում 6-րդ տեղը վատ արդյունք չէ: Սակայն մենք կարող էինք ավելին անել: Մեր մարզիկները շատ նպատակասլաց են»,-ասաց նա:
Ջուլֆալակյանի խոսքով` այս առաջնությունում լավ հանդես եկան երիտասարդ ըմբիշները: «Արթուր Շահինյանը բոլորիս ուրախացրեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալ նվաճելով»,-ասաց նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)