Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականին սերնդափոխություն է պետք. մարզիչ
Սպորտ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականին սերնդափոխություն է պետք:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:
«Մեծ շանսեր ունեին մեդալի համար պայքարելու Գրիգոր Գրիգորյանը և Դավիթ Սաֆարյանը: Իսկ մյուս մարզիկները պարտվեցին առաջին իսկ գոտեմարտերից: Մենք խնդիր ունենք սերնդափոխության: Ազատ ոճային ըմբիշերի թիմը սերնդափոխության կարիք ունի: Բոլորը տարիքն առել են: Վստահ եմ, որ մեկ-երկու տարվա ընթացքում կկայանա այդ սերնդափոխությունը»,-ասաց նա:
Կուրղինյանի խոսքով` թիմում լուրջ մրցակցություն է պետք, որ մարզիկները, որոնք կգան՝ երիտասարդ թիմերում լավ արդյունքներ ունենան հետագայում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում