Պուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ» Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստին Ադրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել 

Վալերիյ Օսիպյանը ընդունել է ոստիկանության ներկա և նախկին ծառայողների

Հայաստան

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հոկտեմբերի 30-ին գործող, կադրերի ռեզերվում գտնվող և սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու ցանկություն ունեցողներին ընդունեց, լսեց, իրեն հետաքրքրող հարցերն ուղղեց ու ստորագրեց հրամանները՝ հաշվի առնելով նաև ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամների ու խորհրդականների կարծիքը։ 

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդունելությանը մասնակցող ոստիկանության ծառայողներից շատերը ցանկություն էին հայտնել փոխել ծառայության ոլորտն ու վայրը։ Համայնքային ոստիկանները պատրաստակամություն հայտնեցին ծառայությունը շարունակել քրեական հետախուզությունում՝ հավաստիացնելով, որ նույն եռանդով շարունակելու են ծառայել օրենքով ոստիկանությանը վերապահված խնդիրները լուծելուն և ցանկանում են հանցավորության դեմ պայքարի առաջնագծում կանգնել որպես քրեական հետախույզ։ Ոստիկանության պետը նրանց մասնագիտական պատրաստվածությունը ստուգելուց հետո հրահանգեց՝ ծառայել անբասիր, պարտականությունները կատարել անթերի և անտրտունջ, չկաշկանդվել օրինազանցի ո՛չ կարողությունից, ո՛չ հնարավորություններից՝ ուղենիշ ունենալով օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը։ 

Վալերիյ Օսիպյանը մանրամասն զրուցեց ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող և կրկին շարք վերադառնալու ցանկություն ունեցող ոստիկանության աշխատակիցների հետ։ Հետաքրքրվեց կադրերի ռեզերվում հայտնվելու պատճառների մասին։ Մանրակրկիտ հարց ու պատասխանից հետո ոստիկանության պետը նպատակահարմար գտավ նրանց հնարավորություն տալ իրենց մասնագիտական գիտելիքներն ու կուտակած փորձը դարձյալ ծառայեցնել ի շահ պետության ու հասարակության։ Վալերիյ Օսիպյանը համակարգ վերադարձողներին ի գիտություն հիշեցրեց՝ կոռուպցիոն դրսևորումները պետք է բացառել․ սա նոր իրավիճակի և օրենքի պահանջ է։ Ճանապարհից շեղվողները կդատապարտվեն օրենքի ողջ խստությամբ։ «Այսուհետ ձեր առաջխաղացման լավագույն միջնորդը ձեր բարեխիղճ ու սրտացավ ծառայությունն է։ Առաջխաղացման դիմաց հայտնվող լավագույն շնորհակալությունը նույնպես՝ բարեխիղճ ու սրտացավ ծառայությունը»․- բոլորին հիշեցրեց Վալերիյ Օսիպյանն ու ստորագրեց հրամանները՝ նրանց հնարավորություն տալով ժպիտով արտասանելու՝ «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։ 

Վալերիյ Օսիպյանն ընդունեց նաև ոստիկանությունում ծառայությունից ազատվելու ցանկությամբ աշխատակիցներին՝ պատճառներին անձամբ ծանոթանալու։ Նրանցից ոմանք 20-ից ավելի տարի ծառայում են ոստիկանությունում և ցանկանում էին թոշակի անցնել, ոմանք էլ նեղ անձնական պատճառներ ունեին։ Վալերիյ Օսիպյանը համոզվելով, որ նրանց որոշումը վերջնական է, և որոշման հիմքում ընկած չէ ոստիկանության որևէ ծառայողի ներգործություն, շնորհակալություն հայտնեց նրանց արդեն մատուցած ծառայությունների համար, ստորագրեց դիմումներն ու հաջողություն մաղթեց։ Քիչ չեն դեպքերը, երբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու ցանկություն ունեցող անձինք Վալերիյ Օսիպյանի հետ հանդիպելուց հետո հրաժարվել են այդ մտադրությունից։ Հոկտեմբերի 30-ի ընդունելությունն այս առումով բացառություն չէր։

Համակարգում հատուկ կարևոր հանձնարարականներով ավագ տեսուչի պաշտոն զբաղեցնող ծառայողներից մեկը, որը ոստիկանությունից ազատվելու ցանկություն ուներ և զեկուցագիր էր ներկայացրել, Վալերիյ Օսիպյանի հետ զրուցելուց հետո բոլորի ներկայությամբ հայտարարեց, որ ցանկանում է շարունակել ծառայությունը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սթիվեն Սիգալը հոգևոր նպատակներով մեկնել է ԲուրյաթիաՊուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ»Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել Մասնագետները նշել են՝ ովքեր չպետք է հալվա օգտագործենԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն Մակրոնը կոչ է արել ստեղծել միջազգային կազմակերպություն՝ արհեստական ​​բանականությունը կարգավորելու համարՄահացել է Սամվել ՄեսրոպյանըԷրդողանը կոչ է արել չմիջամտել Իրանի ներքին գործերինԱդրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ԱՄՆ-ը շարունակում է ռազմական գործողությունների ծրագրերը Կուբայի դեմՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի ԵՄ-ն համաձայնել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Ուկրաինային հատկացնել 6.6 միլիարդ եվրոՋիգանը հերքել է նախկին կնոջն ու երեխաներին հաշվեհարդարով սպառնալու մասին պնդումներըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվելԳիտնականները պարզել են՝ դինոզավրերի ժամանակներից ի վեր որքան է երկարել երկրային օրըՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Բուչայի հարցով Լավրովի և Գուտերեշի զրույցը«Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրելՄիրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներինԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան սպառնալիք չէ Իսրայելի համարԲաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները»Արաղչին Լավրովին տեղեկացրել է Հորմուզի շուրջ Իրանի և Օմանի միջև բանակցությունների մասինՀռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել չընդունել պատերազմի անխուսափելիությունըԱնհավանական կադրեր․ Թրամփի անակնկալը Սիին, արջը՝ 3-րդ հարկում, փախուստ՝ կարտոֆիլի դաշտովՄարոկկոյում Սեուտայից միգրանտներին չվերադարձնելու համար մեղադրել են Մադրիդին#ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստըԲուժման նպատակով Գերմանիա մեկնելու թույլտվություն չտրվեց Գագիկ Խաչատրյանին․ ՄԻԵԴ-ը մերժեցՄեդվեդևը պատասխանել է Լեհաստանի ԱԳ նախարարի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանըՓաշինյանի ընտրողների կյանքը 50 տարով երկարեց ՄԱԿ-ում նրա ելույթից հետո. ԿարապետյանԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է ռազմական աջակցություն ցուցաբերել Սաուդյան Արաբիային և ՊակիստանինՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանի համար ռուսական գազը շատ ավելի էժան է, քան այլ երկրներինը Զելենսկին զգուշացրել է Ուկրաինայի զինված ուժերում այս ձմռանը անօդաչու թռչող սարքերի լուրջ պակասի մասինՓաշինյանի հայտարարությունները՝ ՄԱԿ-ի ամբիոնից․ Թղթե սուլթան. Կացը կոշտ հարվածել է ԷրդողանինԱճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են BMW-ն ու Nissan-ը. վերջինս էլ՝ երկաթե ճաղավանդակին. կան վիրավորներ Քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել․ կաշառքի սկանդալԱռուշ Առուշանյան․ «Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, կոալիցիա չէի կազմի»Էրդողան. Թուրքիան համագործակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու համարԱսֆալտը «չդիմացավ»․ Դավիթ Բեկի փողոցում նորոգումից շաբաթներ անց հսկայական փոս է բացվել, մեքենաները վնասվում են«Հավաքականը ամեն ինչից վեր է․ չեմ հասկանում նրանց, ովքեր ակումբը դասում են Հայաստանից բարձր»․ Յուրա ՄովսիսյանՄհեր Գրիգորյանն ու ԱՄՀ առաքելության ղեկավարը քննարկել են Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները
Ամենադիտված