Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կանչվել է ոստիկանություն
Իրավունք
Armtimes.com-ը գրում է․
Մեր տեղեկություններով, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կանչվել է ոստիկանություն:
Առուշանյանը ոստիկանություն է հրավիրվել հոկտեմբերի 18-ին Գորիսի քաղաքապետարանում ավագանու ադամ Լյովա Արզանյանին ծեծելու դեպքի վերաբերյալ բացատրություն տալու:
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Առուշանյանն այնպես է ծեծի ենթարկել ավագանու անդամին, որ վերջինս ուշաթափվել է: Թեեւ դեպքին ականատես են եղել ավագանու տասնյակ անդամներ, սակայն նրանք ոստիկանությունում նշում են, թե ծեծ տեղի չի ունեցել: Ինքը՝ Առուշանյանը, նույնպես մեր զրույցում հերքել է առնչությունը ծեծին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)