Մականունավորներն անձնական հրոսակախմբեր ունեն. «Հրապարակ»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
Համաներման նախագծի քննարկումը խորհրդարանում երեկ հլու-հնազանդ, սկզբից մինչեւ վերջ իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀԿ-ի մականունավոր պատգամավորները՝ Հակոբ Բեգլարյան, Աշոտ Արսենյան, Նաիրի Սահակյան եւ այլք, որոնք վերջին շաբաթներին մոռացել էին ԱԺ-ի ճանապարհը։
Փորձեցինք պարզել, թե ինչով է բացատրվում սույն օրենսդիրների հետաքրքրությունը նախագծի հետ կապված։ Նրանցից մեկը խոստովանեց, որ եկել է քվեարկելու, որպեսզի բերդից դուրս գան հեղափոխության եւ 2016-ի ՊՊԾ գնդի հայտնի դեպքերի զանգվածային անկարգությունների գործով անցնող իր ընտրատարածքի տասնյակ մասնակիցներ։ Գաղտնիք չէ, որ մականունավորներն անձնական հրոսակախմբեր ունեն։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան