Հակոբ Կարապետյանը նշանակվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար
Քաղաքական
Լրագրող Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար:
«Սիրելի գործընկերներ,
այսօրվանից ստանձնում եմ Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Ձգտելու ենք մեդիայի հետ շփումներում լինել առավելագույնս բաց եւ աշխատել փոխադարձ աջակցության մթնոլորտում։ Իմ կոնտակտները հասանելի են Ֆեյսբուքում եւ Թվիթերում, շուտով նաեւ կլինեն այլ սոցցանցերում։
Վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։
Հ.Գ. Սույն գրառումը շնորհավորանքների հարթակ չէ :)։ Առհասարակ կարծում եմ՝ պաշտոն ստանալը աչքալուսանքի առիթ չէ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)