ՀՔԾ-ն Մանվել Գրիգորյանի կալանքը փոխելու միջնորդությամբ հանդես գալու մտադրություն չունի. Սասուն Խաչատրյան
Քաղաքական
«Որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու բացառիկ լիազորությունը պատկանում է դատախազին»,-այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հնարավորությանը:
Նա նշեց, որ այս պահին ՀՔԾ-ն նման միջնորդությամբ հանդես գալու մտադրություն չունի, քանի որ չեն վերացել կալանքի տակ պահելու հիմքերը: «Այդ պատճառով էլ նման միջնորդություն, նման նախաձեռնություն, մտադրություն այս պահին չունենք»,-ասաց նա:
Հարցին, թե Մարտի 1-ի գործով Մանվել Գրիգորյանը կհարցաքննվի՝ Խաչատրյանը պատասխանեց․ «Չեմ պատասխանելու այդ հարցերին, թե ով կարող է հարցաքննվել և ով՝ ոչ. հարցաքննվելու են բոլորը, ովքեր կարող են կապ ունենալ այդ գործի հետ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)