ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշում է, որ պայմանավորվածությունն այնպիսին է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ հարցին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ պայմանավորվածությունն այնպիսին է, որ արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին: «Նախագահը հրամանագիրը կստորագրի, կտեսնենք»,- ասաց Փաշինյանը:
Հարցին՝ նախագահի հրամանագիրն այսօր կլինի՞, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)