Հայկ Կոնջորյանի որոշումը կուսակցությունում բացասաբար է ընդունվել․ Էդմոն Մարուքյան
Քաղաքական
«Մեզ համար անակնկալ չէր, որ Հայկ Կոնջորյանը նման հայտարարություն է անելու, նախօրեին նա մեզ ասել է, որ այդ քայլն է անելու, և որ 5 ամիս է՝ նման մտորումներ ունի։ Դա Հայկ Կոնջորյանի որոշումն է, այն կուսակցությունում բացասաբար է ընդունվել, բայց հաջողություն ենք մաղթում Կոնջորյանին»,– այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Հայկ Կոնջորյանի՝ կուսակցությունը լքելու մասին որոշմանը։
Հարցին՝ թե մտավախություն չունի՞, որ իրենց կուսակցությունից էլի դուրս եկողներ կլինեն, Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենք ոչ մեկին կուսակցությունում «զոռով ու բռնությամբ» չեն պահում, ամեն մեկն ինքն է որոշում իր անելիքը. «Մենք «Լուսավոր Հայաստան»-ում դուռը չենք փակել ու զոռով չենք պահում մարդկանց։ Մենք հիմա պատրաստվում ենք ընտրություններին։ Մեզ համար ցավ է Կոնջորյանի որոշումը, բացասաբար ենք վերաբերում, բայց շարժվում ենք առաջ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)